Ցանկացած նյութ կամ իր կազմված է ատոմներից :Հաճախ ատոմները միավորված են խմբերում որոնց անվանում են ՝ մոլեկուլներ:Ատոմները նյութի փոքրագույն մասնիկներն են ,որոնց անհնար է տեսնել անզեն աչքով, միշտ շարժման մեջ են:Նրանց անհնար է բաժանել մասնիկների :«Ատոմ» անվանումը տրվել է հին հունական փիլիսոփայի կողմից:Ատոմ բառը եկել է հունարեն ատոմոս բառից ՝ նշանակում է անբաժանելի:Ֆիզիկական երևույթների ժամանակ ,և` ատոմները , և` մոլեկուլները պահպանվում են , իսկ քիմիական ռեակցիաների ժամանակ մոլեկուլները քայքայվում են , իսկ ատոմները պահպանվում են : Դրա համար ատոմը քիմիապես անբաժանելի մասնիկ է : Եվ ատոմները , և մոլեկուլները գտնվում են անընդհատ շառժման մեջ : Շարժումը արագացնելու համար , պետք է խառնել , կամ ջերմաստիճանը բարձրացնել :Ատոմները կազմված են միջուկից :Միջուկը կազմված է դրական պրոտոններից և չեզոք նեյտրոններից :Միջուկի շուրջը պտտվում են բացասական էլեկտրոնները:Ատոմը էլեկտրաչեզոք մասնիկ է ,որովհետև պրոտոնների և էլեկտրոնների թիվը հավասար է :Պրոտոնների և էլեկտրոնների թիվը միշտ հավասար են ,և հավասար են տարրի կարգաթվին:Միջուկի գոյությունը հայտնաբերել է ՝ Է.Ռեզերֆորդը ,իսկ նեյտրոնի գոյությունը հայտնաբերել է ֆիզիկոս Ջեյմս Չեդվիկը :