1.Ատոմը դա նյութի փոքրագույն մասնիկն է:
2.Ատոմ բառը հունարենից թարգմանաբար նշանակում է անբաժանելի :Ֆիզիկական երևույթների ժամանակ ,և` ատոմները , և` մոլեկուլները պահպանվում են , իսկ քիմիական ռեակցիաների ժամանակ մոլեկուլները քայքայվում են , իսկ ատոմները պահպանվում են : Դրա համար ատոմը քիմիապես անբաժանելի մասնիկ է :
3.Ատոմները միանալիս առաջացնում են մոլեկուլներ :
4.Եվ ատոմները , և մոլեկուլները գտնվում են անընդհատ շառժման մեջ : Շարժումը արագացնելու համար , պետք է խառնել , կամ ջերմաստիճանը բարձրացնել :
5.Նույն տեսակի ատոմների միացումից առաջանում են պարզ նյութեր :Երկու և ավելի տեսակի ատոմների միացումից առաջանում են բարդ նյութեր :
6. Տարրը որոշակի ատոմների տեսակ է :
7.Ատոմները կազմված են միջուկից :Միջուկը կազմված է դրական պրոտոններից և չեզոք նեյտրոններից :Միջուկի շուրջը պտտվում են բացասական էլեկտրոնները:
8.Ատոմը էլեկտրաչեզոք մասնիկ է ,որովհետև պրոտոնների և էլեկտրոնների թիվը հավասար է :
9.Պրոտոնների և էլեկտրոնների թիվը միշտ հավասար են ,և հավասար են տարրի կարգաթվին :