(10.01.2017) օր երրորդ
Օրակարգ
9.00-9.30 Ընդհանուր պարապմունք
9.30-12.30 Նախագծային աշխատանք ջոկատներում
- Բնագիտա-տեխնիկական նախագծեր
- Հանրակրթական դիջիթեք 2018. հանրակրթության մեջ թվային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման նախագծեր
Անհատական ուսումնական պլանների լրացում սովորողների բլոգներում
10.00-10.30 «Ձմեռային ինտելեկտուալ մրցաշար» կարճաժամկետ նախագծի վիճակահանություն. Աշոտ Տիգրանյան և ճամբարականներ
11.30-12.30 «Հարթակ Գեղարվեստում» ակումբում «2800 խնդրով Երևան» նախագծի շրջանակում հանդիպում ճարտարապետ, պատմաբան՝ Սերգո Տոնոյանի հետ. Գոհար Եղոյան և սովորողներ
11.30-12.30
Խեցեգործություն – Սուսան Սահակյանի, Գայանե Մխիթարյանի, Մենուա Հարությունյանի ջոկատներում
Երգ – Անի Հովհաննիսյանի, Ելենա Օհանյանի ջոկատներում
11.45-12.30 պարատուն – Սեդա Այվազյանի, Երանուհի Խլղաթյանի, Լուսինե Բուշի ջոկատներում
Ճամփորդություններ
10.00-15.00` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան. Տաթև Ալեքսանյան, Ժաննա Հակոբյան և ճամբարականներ
10.00-14.00` Այցելություն Սահադաշտ. Հասմիկ Բաբայան, Անդրանիկ Մարգարյան և ճամբարականներ
12.30-13.00 Ընդմիջում
13.00-14.00 Նախագծային աշխատանք ջոկատներում
13.00-14.00 Մարզական ժամ` ըստ սովորողների ընտրած մարզաձևերի – Հասմիկ Թոփչյանի, Հասմիկ Ուզունյանի, Լուսինե Ներսեսյանի, Անուշ Ասատրյանի ջոկատներում
Լուսաբանում
Օրը սկսվեց տողանով:Հետո գնացինք լաբորատորիա և պատրաստեցինք այդքան սպասված մեր տեսանյութը :Նկարահանեցինք երեք փորձ :Ամեն մի փորձի համար մոտավորապես 30 րոպե կամ ավել էր անհրաժեշտ :Բոլոր փորձերի վրա էլ շատ ջանք թափեցինք ,բայց արդյունքը արժանի էր մեր տանջանքներին :Հետո մեզ մոտ խեցեգործություն էր :Երբ և՛ խեցեգործությունը և՛ երկար դասամիջոցը ավարտվեց նորից փորձ նկարեցինք :Փորձերից 2-ը քիմիական են ,մեկը ֆիզիկական:
Դե ինչ հաճելի դիտում:
Անտեսանելի գրառումների բացահայտում
Ջրածնի ստացում
Ֆիզիկական փորձ