Ֆիզ/քիմ քիմ ջոկատ ,ճամբարի ամփոփում

Ավարտվեց մեր ձմեռային ճամբարը……..

Ձմեռային ճամբարի ժամանակ մենք անցկացրեցինք շատ լավ ժամանակ ,ընկերացանք և մտերմացանք իրար հետ ,շատ վայրեր գնացինք ՝ սահադաշտ ,ANEL լաբորատորիա ,լողի գնացինք ,նույնիսկ ծնունդ նշեցինք ,մեր ջոկատից Արշիլի ծնունդն էր:

Սկզբում երբ եկա ճամբար շատ անսովոր էր իմ համար ,քանի որ այլ դասարաններից երեխաներ էին եկել :Չնայած նրան ,որ ես նրանց չեմ ճանաչում ես ընկերացա նրանց հետ :Ծանոթացա փորձեր անելուց ,պիցցա պատրաստելուց ,չմուշկներ վարելուց և այլ զվարճանքներ կատարելուց :

Մենք պիցցա պատրաստեցինք ,քանի որ այդ օրը մեզ մոտ սննդի կազմակերպում էր :Պիցցան շատ համեղ էր :

Կատարեցինք հետաքրքիր ֆիզիկական և քիմիական փորձեր :Փորձերը շատ հետաքրքիր ,հավես փորձեր էին:Այդ փորձերը մենք ներկայացրեցինք բնագիտատեխնիկական ստուգատեսին և դիջիթեքին :

Լողը անցավ շատ լավ:Մի լավ ժամանակ անցկացրեցինք ,լողացինք ,վոլեյբոլ խաղացինք ,մրցեցինք իրար հետ և այլն … :

ANEL լաբորատորիաում շատ հետաքրքիր անցավ:Այնտեղ մենք սովորեցինք թե ինչ է դիմադրությունը :Հետո մանրամասն իմացանք անտենաների մասին: Տեսանք մի անսովոր ռոբոտ ,որը ուներ շատ հետաքրքիր հատկություններ:Վերջում մենք ինքներս պատրաստեցինք ամանորյա լեդ լամպեր:

    Առավոտյան պարապմունքները շատ անսովոր էին ,քանի որ ժամանել էին հյուրեր Վրաստանից :Նրանք պարում էին վրացական պարեր և լավ տրամադրություն պարգևեցին մեզ :

    Ձմեռային ճամբարը ավարտվեց հարսանիքով:

    Leave a Reply

    Fill in your details below or click an icon to log in:

    WordPress.com Logo

    You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

    Google photo

    You are commenting using your Google account. Log Out /  Change )

    Twitter picture

    You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

    Facebook photo

    You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

    Connecting to %s