Չարլզ Դինկենս ,,Սուրբ ծննդյան երգը,, ստեղծագործության վերլուծություն

Ստեղծագործությունը ինձ շատ դուր եկավ ,քանի որ այն շատ հետաքրքիր ,ուսուցողական ստեղծագործություն է :Ստեղծագործության գլխավոր հերոսը ՝ պարոն Սքրուջը ատում էր Սուրբ ծնունդը :Տարօրինակ է չէ՞ ,ինչպես կարող է ինչոր մեկը ատել Սուրբ ծնունդը :Բայց իմ կարծիքով իր Սուրբ ծնունդ ատելը կապված էր նրա հետ ,որ նրա մտերիմ ընկեր Մարլին մահացել էր հենց Սուրբ ծննդյան նախօրեին :Մի օր Սքրուջին հյուր է գալիս իր ընկեր Մարլիի հոգին և նրան նախազգուշացում է ,որ նրան հյուր են գալու երեք հոգիներ ՝ մեկը անցյալի ,մեկը ներկայի ,իսկ մեկը ապագայի հոգին :Երբ գալիս է անցյալի հոգօն  և տանում է նրան հենց իր անցյալը նա տեսնում է իր մանկությունը ,հարազատների անցյալը ում նա չէր օգնել :Նա աղաչում էր անցյալի հոգուն ,որ նրան հետ տանի ներկա :Սքրուջը դաս քաղած վերադառնում է ներկա :Հաջորդ երեկո նրան հյուր է գալիս ներկայի հոգին և տանում ներկա :Սքրուջը այնտեղ տեսնում է ,թե ինչպես են մարդիկ ուրախանում տոնելով Սուրբ ծնունդը և հետ  վերադառնում :Երբ գալիս է հաջոր հոգին Սքրուջը տեսնում է իր ապագան և այն նրան դուր չի գալիս :Նա ցանկանում է փոխել իր ապագան և հաջորդ առավոտ նա ամբողջությամբ ուրիշ մարդ է դառնում:”Նոր” պարոն Սքրուջը սիրում էր Սուրբ ծնունդը և բարեգործություններ էր կատարում :Եվ այդպես այդ հոգիներից դաս քաղելով նա դառնում է իրենց քաղաքի ամենալավ մարդկանցից մեկը: Ես շատ ուրախացա ,որ վերջ ի վերջո պարոն Սքրուջը բարիացավ և եթե կա մեկը ով չի սիրում Նոր տարին կամ Սուրբ ծնունդը ,ապա ես խորհուրդ եմ տալիս նրան կարդալ այս ստեղծագործությունը և համոզված եմ ,որ նա կսիրի այդ տոները :Ուրախ Նոր տարի և Սուրբ ծնունդ :