էվգլենա

Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։ 

Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում:

Էվգլենայի ցիտոպլազմայի մեջ կան 20-ից ավելի ձվաձև, կանաչ քլորոպլաստներ, որոնք նրան տալիս են կանաչ գույն։ Քլորոպլաստներում կա քլորոֆիլ։ Էվգլենան սնվում է լույսի պայմաններում, ինչպես կանաչ բույսերը, իր մարմինը կառուցելով օրգանական նյութերից, որոնք առաջանում են լույսի տակ ֆոտոսինթեզի միջոցով։ Ցիտոպլազմայում կուտակվում են օսլայի բաղադրությանը նման պաշարային սննդանյութերի մանր հատիկներ, որոնք ծախսվում են էվգլենայի սոված ժամանակ։ 

Բջիջները իլիկաձև, ժապավենաձև կամ գլանաձև են՝ 1 կամ 2 մտրակով, ըմպանին հարող ստիգմայով (կարմիր աչք)։ Ակտիվ լողում է ջրում, որոշ տեսակներ կարող են կորցնել մտրակը և անշարժ ապրել ջրի մակերեսին կամ հողում։ Որոշ տեսակներ (օրինակ՝ կանաչ էվգլենա) ջրավազանների աղտոտվածության աստիճանի ցուցիչներ են։

Տարածված է ՀՀ բոլոր մարզերում։ Բնակվում է քաղցրահամ ջրերում, լճակներում, խոնավ հողերում, որոշ տեսակներ՝ կեղտոտ ջրերում։ Զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում է ջրի «ծաղկում», թվում է՝ ջուրը ներկված է կանաչ, կարմիր կամ այլ գույնի։ Էվգլենաները բազմանոււմ են 2 ձևով՝ անսեռ և սեռական։

Վահան Տերյանի ,,Հոգևոր Հայաստան,, հոդվածի վերլուծություն 

Վահան Տերյանի ,,Հոգևոր Հայաստան,, հոդվածը ինձ անձամբ դուր եկավ :Այն գրված էր իսկական հայրենասերի ձեռքով : Հոդվածի մեջ Տերյանը շատ է խոսում ՝ Թուրքիայի ,թուրքահայերի և Արևմտյան Հայաստանի մասին:Տերյանի համար ավելի շատ կարևոր էր հոգևոր Հայաստանը ,քան թե նյութական Հայաստանը :Տերյանին չէին հետաքրքրում բարձրահասակ շենքեր ,և Հայաստանի նյութական ապագան ։Տերյանի համար նաև կարևոր էր հենց հայոց լեզուն ,թե ինպես է այն զարգանում ,ինչպես է օգտագործվում և այլն ։Ճիշտն ասած ես նույնպես կարծում եմ ,որ հոգևոր Հայաստանը ավելի կարևոր է ,քան նյութական Հայաստանը ։Հայ գրողի կողմից գրված մի հիասքանչ հոդված իր հայրենիքի մասին։

Տնային առաջադրանք մայրենիից 31.01.18

Վահան Տերյանի ,,Հոգևոր Հայաստան ,, հոդվածը հայ ժողովրդի և հենց Հայաստանի իրավիճակի մասին է :Հոդվածի մեջ Տերյանը շատ է խոսում ՝ Թուրքիայի ,թուրքահայերի և Արևմտյան Հայաստանի մասին: Վահան Տերյանը ,որպես հայրենասեր գրել է շատ անկրկնելի հոդված իր հայրենիքի մասին :Ասեմ ,որ նույնիսկ կային պահեր ,որոնք կարծես մեր այսօրվա Հայաստանհ մասին լինեին: