էվգլենա

Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։ 

Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում:

Էվգլենայի ցիտոպլազմայի մեջ կան 20-ից ավելի ձվաձև, կանաչ քլորոպլաստներ, որոնք նրան տալիս են կանաչ գույն։ Քլորոպլաստներում կա քլորոֆիլ։ Էվգլենան սնվում է լույսի պայմաններում, ինչպես կանաչ բույսերը, իր մարմինը կառուցելով օրգանական նյութերից, որոնք առաջանում են լույսի տակ ֆոտոսինթեզի միջոցով։ Ցիտոպլազմայում կուտակվում են օսլայի բաղադրությանը նման պաշարային սննդանյութերի մանր հատիկներ, որոնք ծախսվում են էվգլենայի սոված ժամանակ։ 

Բջիջները իլիկաձև, ժապավենաձև կամ գլանաձև են՝ 1 կամ 2 մտրակով, ըմպանին հարող ստիգմայով (կարմիր աչք)։ Ակտիվ լողում է ջրում, որոշ տեսակներ կարող են կորցնել մտրակը և անշարժ ապրել ջրի մակերեսին կամ հողում։ Որոշ տեսակներ (օրինակ՝ կանաչ էվգլենա) ջրավազանների աղտոտվածության աստիճանի ցուցիչներ են։

Տարածված է ՀՀ բոլոր մարզերում։ Բնակվում է քաղցրահամ ջրերում, լճակներում, խոնավ հողերում, որոշ տեսակներ՝ կեղտոտ ջրերում։ Զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում է ջրի «ծաղկում», թվում է՝ ջուրը ներկված է կանաչ, կարմիր կամ այլ գույնի։ Էվգլենաները բազմանոււմ են 2 ձևով՝ անսեռ և սեռական։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s