Ընթերցի՛ր Բարեկենդանի մասին տեղեկությունները: Առավել հետաքրքիր մտքերը տար քո բլոգ, պատմիր, թե դու ինչպես ես նշում այդ տոնը, ունե՞ք ընտանեկան սովորույթներ:
Հետաքրքիր մտքերը
Եվրոպայում կոչվում է պարզապես կառնավալ: Հայոց մեջ Բուն Բարեկենդան անվանվել է նաև Աբեղաթող քահանայական դասին տրվող որոշ ազատությունների պատճառով, իսկ ժողովրդախոսակցական լեզվով կոչվել է նաև Բարեկենտանք, Բարիկեանք (տես նաև Բարեկենդան):
Բարեկենդանի գլխավոր զվարճությունը, սակայն, դիմակավոր խաղերն ու թատերական ժողովրդական ներկայացումներն էին (առհասարակ, դեռ հնագույն ժամանակներում, տոնախմբությունների, թատերական ներկայացումների կամ որսորդության ընթացքում հայերը դիմակ հագնելու սովորություն ունեին):
Ներկայացումների ժամանակ ծիծաղախառն կատակներով քննադատության էին ենթարկվում մեծավորներն ու իշխանավորները: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց ամաչելու ասում էր իր խոսքը: Նույնիսկ եկեղեցին է այդ օրը խստակենցաղ հոգևորականների համար սահմանել որոշ ազատություն:
Ինչպես եմ ես նշում Բարեկենդանը և արդյոք ես ունեմ ընտանեկան սովորույթներ
Ճիշտն ասած ես իմ ընտանիքի հետ բարեկենդան չեմ նշում , և չունեմ տնտանեկան սովորույթներ :Ես շատ կցանկանայի ունենալ բարեկենդանի հետ կապված ընտանեկան ավանդույթներ: