Տարբեր նյութերի մասին

Յոդ 

Յոդի քիմիական նշաններն են I կամ J տառերը ,իսկ ատոմային համարը 53։Տարրի անվանումը առաջարկել է Գեյ Լուսյակը, այն ծագել է հին հունարեն ἰώδης – «մանուշակագույն»բառից, որը կապված է տարրի գույնի հետ։Սովորական պայմաններում յոդը մուգ մոխրամանուշակագույն, թույլ մետաղական փայլով բյուրեղական նյութ է։Ազատ յոդը բնության մեջ չի հանդիպում։ Նրա միներալները (հայտնի են 8-ը) առաջանում են կենսոլորտում և հազվադեպ են։ Յոդի հիմնական աղբյուրը Համաշխարհային օվկիանոսն է :Յոդը հազվագյուտ քիմիական տարր է. երկրակեղևում նրա պարունակությունը, ըստ զանգվածի, կազմում է մոտ 1015 տոննա :ԽՍՀՄ-ում յոդը ստանում են նավթային հորանցքերի ջրերից, որոշ երկրներում՝ ծովային ջրիմուռներից և չիլիական բորակի մայր լուծույթներից։ Նավթային ջրերը մշակում են քլորով կամ ազոտային թթվով, անջատված յոդը կլանում են ածխով կամ դուրս են մղում օդի հոսանքով։
Ալյումին

Ալյումինի քիմիական նշանը Al-է , ատոմային համարը 13 է: Լատիներեն aluminium բառը գալիս է նույն լատիներեն alumen բառից ,որը նշանակում է պաղլեղ,հետևաբար այն կոչվեց aluminium:Ալյումին պարզ նյութը փափուկ, թեթև արծաթասպիտակավուն երանգով մետաղ է, օժտված է մեծ էլեկտրա- և ջերմահաղորդականությամբ։ Տարածվածությամբ ալյումինը մետաղների մեջ գրավում է առաջին տեղը և կազմում է երկրակեղևիզանգվածի 7 %–ը։Ալյումինը հալվում է 600 °C ջերմաստիճանում։Բնության մեջ տարածվածությունով ալյումինը գրավում է առաջին տեղը մետաղների մեջ և երրորդ տեղը բոլոր տարրերի մեջ :

Հելիում

Հելիումի քիմական նշանը He-ն է ,ատոմային համարը 2-ն է:1868թվականին ֆրանսիացի Ժ. ժանսենը և անգլիացի Զ. Ն. Լոկիերը արեգակի սպեկտրում հայտնաբերեցին վառ դեղին գիծ, որը չէր վերագրվում այդ ժամանակ հայտնի որևէ տարրի։ 1871 թվականին Զ. Ն. Լոկիերը պարզեց, որ դա նոր տարր է Արեգակի վրա և անվանեց «Հելում» հին հուներեն ἥλιος – «Արեգակ»։ 1895 թվականին անգլիացի Ու. Ռամզայը ռադիոակտիվ կլևեիտ հանքաքարերի տաքացումից անջատված գազի սպեկտրում գտավ նույն դեղին գիծը:Հելիումը տիեզերքում ամենատարածվաց տարերից է, զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ջրածնից հետո։Հեղուկ հելիումը օգտագործվում է գիտական զանազան հետազոտություններում՝ որպես սառեցնող միջոց։ էլեկտրոնի նկատմամբ խնամակցություն չունի։

Տնային առաջադրանք հայոց լեզվից 08/02/18

Տերյանը իր նամակներում ցույց է տվելի իր հոգատարությունը ,անհանգստությունը իր երկրի հանդեպ :Տերյանը իր նամակներից մեկի մեջ և՛ դժգոհում է և՛ անհանգստանում :

Նա շատ յուրահատուկ ձևով դժգոհեց իր հայրենիքից ,բայց ավելի շատ անհանգստացավ իր հայրենիքի ապագայի մասին :

Տերյանը դժգոհում է ,բայց անհանգստանում նույնպես :Նրա սերը դեպի իր հայրենիքը այնքան շատ է ,որ նույնիսկ դժգոհելուց նա մտածում է իր հայրենիքի մասին և նորից ապացուցում է ,որ նա իսկական հայրենասեր է :

Ամեոբա և Դիզենթերայի ամեոբա

 

Ամեոբա

Սովորաբար մանրադիտակային չափի են (տրամագիծը՝ մինչև 50 մկմ) կենդանիներ են։ Կան նաև «հսկա» ամեոբաներ։ Pelomixa binucleata-ի մեծությունը հասնում է 3 մմ։ Մեծ մասամբ միակորիզ են, չունեն մարմնի կայուն ձև, կմախք։Շարժվում են ժամանակավորապես առաջացող կեղծ ոտքերի օգնությամբ։ Սովորական ամեոբան հանդիպում է կեղտոտված ջրով լճակների հատակում, տիղմի մեջ։Նա նման է փոքրիկ (0,2-0,5 մմ), հասարակ աչքով հազիվ նկատելի, անգույն դոնդողագնդիկի, որը շարունակ փոխում է իր ձևը։Սնվում են բակտերիաներով ,մանր ջրիմուռներով,  նախակենդանիներով։Ամեոբան շնչում է ջրում լուծված թթվածնով, որը թափանցում է նրա ցիտոպլազմայի մեջ մարմնի ամբողջ մակերեսով։ Թթվածնի մասնակցությամբ ցիտոպլազմայի բարդ նյութերը քայքայվում են ավելի պարզ նյութերի։Բազմանում են հիմնականում անսեռ ճանապարհով՝ կիսվելով։Ամեոբայի սնվելուց հետո նրա մարմինն աճում է։ Մեծացած ամեոբան պատրաստվում է բազմացման։ Բազմացումն սկսվում է կորիզի փոփոխությամբ։ Կորիզը ձգվում է, լայնակի ակոսիկով բաժանվում է երկու կեսերի, որոնք իրարից հեռանում են տարբեր կողմեր։ Այնուհետև ամեոբայի մարմնի վրա առաջանում է կենդանուն երկու մասի բաժանող սեղմվածք։ Յուրաքանչյուր մասի մեջ ընկնում է մեկական կորիզ։ Երկու մասերի միջև ցիտոպլազման կտրվում է, և առաջանում է երկու ամեոբա։

Դիզենթերայի ամեոբա

Դիզենթերիայի ամեոբան  մակաբույծ  նախակենդանիների տեսակներ,  սարկոդայիններ ենթադաս, մարդու աղիքային վարակիչ հիվանդության՝ ամեոբային դիզենտերիայի հարուցիչ։  Ապրում են առավելապես քաղցրահամ ջրերում, երբեմն՝ նաև ծովերում, խոնավ հողի և ավազի մեջ։ Դիզենթերիայի ամեոբան արտաքինով նման է սովորական ամեոբային, բայց նրանից տարբերվում է շատ կարճ կեղծ ոտքերով։

Մակաբույծի զարգացման վեգետատիվ ձևը ներկայացված է 4 ձևով՝

  • հյուսվածքային,
  • մեծ վեգետատիվ,
  • լուսանցքային
  • նախացիստային, որոնցից յուրաքանչյուրն ունի ձևաբանական և ֆունկցիոնալ առանձնահատկություններ։

Տնային առաջադրանք մայրենիից 07/02/18

 

. Ուշադիր նայի՛ր «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը:
.Գրավոր (7-10 նախադասությամբ) և բանավոր ներկայացրու՛ ֆիլմի բովանդակությունը

Ես դիտեցի Վահան Տերյանի «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը , այն պատմում էր և՛ Վահան Տերյանի, և՛ նրա բանաստեղծությունների ,և՛ նրա հայրենասիրության մասին :
Առաջին հատվածում ներկայացվում էր Վահանի սերը դեպի Հայաստանը և հայոց լեզուն :Հայոց գրականությունը նրա օգնությամբ առաջ գնաց :
Վահանը, չնայած իր վատ զգացողությանը ,մեկ է շրջում էր աշխարհով և փնտրում պատերազմից տուժած և այլ հայերի :
Վահանը իր վերջի օրերը անցկացրեց կնոջ հետ միասին :Քանի որ նա շատ վատ վիճակում էր և իվիճակի չէր ինքնուրույն գրել բանաստեղծությունները նա թելադրում էր այն իր կնոջը իսկ իր կինը գրում :
Տվյալ ֆիլմը ինձ համար շատ հետաքրքիր և խորհրդավոր էր ,քանի որ այն մեր հայոց հիասքանչ բանաստեղծ Վահան Տերյանի մասին էր :

.Առանձնացրեք ֆիլմի՝ ձեզ առավել դուր եկած հատվածը և փորձեք հիմնավորել՝ ինչո՞ւ:
Ինձ դուր եկավ այն հատվածը ,որում Վահանը, չնայած իր վատ իրավիճակին, շրջում էր աշխարհով և օգնում իր ցեղակիցներին :Նրա կողմից դա շատ բարի արարք է :