Տարբեր նյութերի մասին

Յոդ 

Յոդի քիմիական նշաններն են I կամ J տառերը ,իսկ ատոմային համարը 53։Տարրի անվանումը առաջարկել է Գեյ Լուսյակը, այն ծագել է հին հունարեն ἰώδης – «մանուշակագույն»բառից, որը կապված է տարրի գույնի հետ։Սովորական պայմաններում յոդը մուգ մոխրամանուշակագույն, թույլ մետաղական փայլով բյուրեղական նյութ է։Ազատ յոդը բնության մեջ չի հանդիպում։ Նրա միներալները (հայտնի են 8-ը) առաջանում են կենսոլորտում և հազվադեպ են։ Յոդի հիմնական աղբյուրը Համաշխարհային օվկիանոսն է :Յոդը հազվագյուտ քիմիական տարր է. երկրակեղևում նրա պարունակությունը, ըստ զանգվածի, կազմում է մոտ 1015 տոննա :ԽՍՀՄ-ում յոդը ստանում են նավթային հորանցքերի ջրերից, որոշ երկրներում՝ ծովային ջրիմուռներից և չիլիական բորակի մայր լուծույթներից։ Նավթային ջրերը մշակում են քլորով կամ ազոտային թթվով, անջատված յոդը կլանում են ածխով կամ դուրս են մղում օդի հոսանքով։
Ալյումին

Ալյումինի քիմիական նշանը Al-է , ատոմային համարը 13 է: Լատիներեն aluminium բառը գալիս է նույն լատիներեն alumen բառից ,որը նշանակում է պաղլեղ,հետևաբար այն կոչվեց aluminium:Ալյումին պարզ նյութը փափուկ, թեթև արծաթասպիտակավուն երանգով մետաղ է, օժտված է մեծ էլեկտրա- և ջերմահաղորդականությամբ։ Տարածվածությամբ ալյումինը մետաղների մեջ գրավում է առաջին տեղը և կազմում է երկրակեղևիզանգվածի 7 %–ը։Ալյումինը հալվում է 600 °C ջերմաստիճանում։Բնության մեջ տարածվածությունով ալյումինը գրավում է առաջին տեղը մետաղների մեջ և երրորդ տեղը բոլոր տարրերի մեջ :

Հելիում

Հելիումի քիմական նշանը He-ն է ,ատոմային համարը 2-ն է:1868թվականին ֆրանսիացի Ժ. ժանսենը և անգլիացի Զ. Ն. Լոկիերը արեգակի սպեկտրում հայտնաբերեցին վառ դեղին գիծ, որը չէր վերագրվում այդ ժամանակ հայտնի որևէ տարրի։ 1871 թվականին Զ. Ն. Լոկիերը պարզեց, որ դա նոր տարր է Արեգակի վրա և անվանեց «Հելում» հին հուներեն ἥλιος – «Արեգակ»։ 1895 թվականին անգլիացի Ու. Ռամզայը ռադիոակտիվ կլևեիտ հանքաքարերի տաքացումից անջատված գազի սպեկտրում գտավ նույն դեղին գիծը:Հելիումը տիեզերքում ամենատարածվաց տարերից է, զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ջրածնից հետո։Հեղուկ հելիումը օգտագործվում է գիտական զանազան հետազոտություններում՝ որպես սառեցնող միջոց։ էլեկտրոնի նկատմամբ խնամակցություն չունի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s