Անձական հիգիենա .ձեռքերի խնամք 

Քանի,որ մեր ձեռքերը մեր մարմնի ամեմաօգտագործվող մասն են ,դրանք պետք է հաճախակի լվանալ :Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ :Օճառը լինում է պինդ և հեղուկ :Ընտրության դեպքում ,ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ ,քանի որ այն ի տարբերություն պինդ օճառին ,գտնվում է փակ ամանում ,և ձեռքից ձեռք չի անցնում և մաքուր է մնում :

Լվացվելու ժամանակ ուշադրություն ենք դարձնում միջմատնային տարածություններին և եղունգների տակին ,քանի որ հենց այստեղ կուտակված կեղտն ու միկրոբները տարբեր աղիքային ինֆեկիաների և ճճվակրության պատճառ կարող են դառնալ :Լվացվելը պարտադիր է ,պետքարանից հետո ,սնվելուց առաջ ,սնունդ պատրաստելուց առաջ ,հողով աշխատելուց հետո ,կենդանիների հետ շփվելուց հետո ,դրսից տուն գալուց ,բակում խաղալուց և այլն ըստ անհրաժեշտության :Լվացվելուց հետո կարևոր է մաշկը լավ չորացնել ,անձնական շրբիչով կամ թղթե անձեռոցիկով :Հատկապես պետք են ,ուշադիր լինել ՝ երբ լվացվում ենք հասարակական վայրերում :Օրինակ ձեռքերը չորացնելուց հետո , նույն թղթե անձեռոցիկով կփակենք ծորակը և կբացենք դուռը :Ինչպես ճիշտ լվացվել ՝տես այստեղ :