Տնային առաջադրանք կենսաբանությունից 15/02/18

Համեմատել միաբջիջ կենդանիների կառուցվածքը և կենսակերպը:Համացանցից գտնել տեղեկություններ նախակենդանիների առաջացրած հիվանդությունների (քնախտ, դիզինթերիա, մալարիա և այլն) վերաբերյալ,

դրանց ախտանիշները , տարածման մեթոդները, կանխարգելումն ու բուժումը:


Քնախտ 


Քնախտի փոխանցողը ցեցե ճանճն է։ Հանդիպում է         ՝ ԿենտրոնականԱրևմտյան և Արևելյան Աֆրիկայի մի շարք շրջաններում։ Վարակված ճանճի օրգանիզմում տրիպանոսոմները կարող են պահպանվել 2–3 ամիս։Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, արտահայտվում կրկնվող տենդով, անցողիկ այտուցներով։ Մաշկի վրա առաջանում է ցան, մեծանում են ավշային, հատկապես պարանոցային, հանգույցները։ Հիվանդության երկրորդ շրջանին խիստ բնորոշ են քնկոտությունը, հոգնածությունը, գլխացավը, խիստ հյուծվածությունը։ Այդ շրջանը կարող է տևել 4–8 ամիս։ Ծանր դեպքերում մահը վրա է հասնում կոմայի կամ զուգակցող այլ հիվանդությունների հետևանքով։Հիվանդների և տրիպանոսոմակիրների հայտնաբերում և բուժում, էնդեմիկ շրջաններում՝ բնակչությանը ցեցե ճանճի խայթոցից պաշտպանող միջոցներ։ Փոխանցողների ոչնչացում քլոր և ֆոսֆորօրգանական միջատասպան նյութերով։ 


Խմբագրել

Տնային առաջադրանք մայրենիից 15/02/18

Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Գելը» պատմվածքը  4-րդ հատվածից մինչև վերջ:

.  Գրի՛ր   մտիկ անել,  թալա, թվանք, ջուխտ, զարզանդել, ցցաչոր, ականջ դնել, կենալ բառերի  բացատրությունները և սովորի՛ր:
թալա – բաց ազատ տեղ, դատարկ տեղ
թվանք –  Երեքգծանի հրացան:
ջուխտ – զույգ
զարզանդել –  սարսափել
ցցաչոր –  արմատի վրա չորացած ծառ՝ թուփ ևն
ականջ դնել – լսել
կենալ – բնակվել

. Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանից կամ Հայոց լեզվի հոմանիշների բառարանից դո՛ւրս գրիր հետևյալ բառերի հոմանիշները և սովորի՛ր
մտիկ անել –  դիտել
ցել – արտ
ափաշկարա – բացահայտ
ծմակ – անտառ
սակավ – նվազ
թաղ – բակ