Հիդրա

​Հիդրայի մասին

Հիդրաները ապրում են քաղցրահամ ջրերում և սնվում են մանր խեցգետիններով ու միջատների թրթուրներով: Նրանք գիշատիչներ են: Հիդրաները շնչում են թթվածնով, որը լուծված է ջրի մեջ: Հիդրան շատ արագ վերականգնում է վնասված մարմնի մասը, դա կոչվում է ռեգենեռացիա: Նրա մարմնի վերին շերտում գտնվում է խայթող բջիջները, որոնց մեջ կա թունավոր հեղուկ: Այդ խայթող բջիջները գտնվում են շոշափուկների վրա: Երբ նրան կպնում է մեկ ուրիշ մարմին, նա իր շոշափուկների միջից հանում է խայթող թելը, մտցնում զոհի մարմինը և կաթվածահար անում նրան: Այս գործողությունից հետո նա իր շոշափուկների օգնությամբ բռնում է զոհին և մտցնում բերանային անցքով դեպի ներս: Սնունդը մարսվում է կիսով չափ, իսկ հետո սնունդը քայքայվում է և գնում դեպի ամեոբաձեվ կեղծ ոտիկներ ունեցող բջիջները: Իսկ ամենա վերջում մարսողությունը կատարվում է մարսողական վակուոլներում:

Բազմացում

Հիդրաները բազմանում են անսեռ և սեռական եղանակով: Ամռանը հիդրաների մոտ առաջանում են բողբոջներ, դրանք մեծանում են և ձգվում: Մարմնի վերջավորությունների վրա առաջանում են շոշափուկներ և բերանային անցք: Փոքրիկ հիդրան աճում է մոր օրգանիզմի հետ միասին, իսկ հետո անջատվում է նրանից և ապրում ինքնուրույն: Այս բազմացումը կոչվում է բողբոջում:
Իսկ սեռական բազմացման ժամանակ հիդրայի վրա առաջանում են հատուկ թմբիկներ, նրանց մեջ են լինում սեռական բջիջներ: Մի մասի մեջ զարգանում է արական բջիջներ, իսկ մյուսում իգական: Հասունացած սպեռմատոզոիդները ջիր միջոցով մտնում են այդ թմբիկների մեջ և միաձուլվում են բջիջների հետ: Բեղմնավորված բջիջները պատվում են թաղանթով և իջնում են ջրի հատակ ու ձմռանը մնում են այնտեղ: Աշնանը հիդրան մահանում է, իսկ սաղմը զարգանում է: Գարնանը թաղանթը քաղքայվում է և փոքրիկ հիդրան դուրս է գալիս:

Վիտամին C (ասկորբինաթթու)

Վիտամին C (ասկորբինաթթու)

Վիտամին C-ն ամենահայտնի վիտամիններից մեկն է :Այն  անհրաժեշտ է մեր ատամներին ,արյանը,ոսկորներին :Կառուցվածքով մոտ է գլյուկոզին :Վիտամին C-ն պարունակվում է ցիտրուսների  ,լոլիկի,կարմիր և կանաչ պղպեղների ,ելակի,կարտոֆիլի,բրոկոլիի և այլի մեջ :Վիտամին C-ն նվազեցնում է շնչուղիների հիվանդությունների առաջացնումները ,այն նպաստում է օրգանիզմի կողմից  երկաթի յուրացմանը ու արյան արտադրմանը :Երբ օրգանիզմը ունի Վիտամին -ի պակասը ,ապա կարող են առաջանալ մշտական հոգնածություն ,լնդերի արյունահոսություն նաև տարբեր վարակների դեմ օրգանիզմի անդիմադրություն :Վիտամին C-ի պարունակության օպտիմալ քանակի պահանջը չափահասի համար 55-100 մգ է, հղի և կրծքով կերակրող կանանց համար` 70-80 մգ, մինչև 1 տարեկան երեխաների համար` 30-40 մգ։

Տնային առաջադրանք աշխարհագրությունից 22/02/18

Որո՞նք են գյուղատնտեսության զարգացման նախադրյալները:

Գյուղատնտեսության զարգացման նախադրյալներից են ՝ բնակլիմայական պայմանները ,տարածքը ,աշխատուժը ,տեխնիկայի ներդրումը և այլն :

Ի՞նչով է գյուղատնտեսությունը տարբերվում տնտեսության այլ Ճյուղերից:

Արտադրանքի ծավալի ավելացման ուղին նոր բարձր բերքատու մշակաբույսերի ու բարձր մթերատու կենդանիների, ինչպես նաև տեխնիկայի ներդրումն է, բույսերի պաշտպանությունը գյուղատնտեսական վնասատուներից, հողի պարարտացումը, ոռոգումը և այլ միջոցառումների կիրառումը:

Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը արդյունաբերության այլ չյուղերի հետ, բերել օրինակներ: 

Այն կապ ունի օրինակ ՝ մեքենաշինության հետ ,որը ապահովում է գյուղատնտեսությունը սարքավորումներով   ,քիմիական արդյունաբերության հետ,որը արտադրում է պարարտանյութեր  :

Ի՞նչով են իրարից տարբերվում գյուղատնտեսության զարգացման ինտենսիվ և էքստենսիվ ուղղությունները, բերել օրինակներ: 

Ինտենսիվ ձևով շատացնում են բերքը ՝ պարարտանյութերով ,սարքավորումներով և այլով ,իսկ էքստենսիվ ձևով միայն տարածքն են մեծացնում: