Հիդրա

​Հիդրայի մասին

Հիդրաները ապրում են քաղցրահամ ջրերում և սնվում են մանր խեցգետիններով ու միջատների թրթուրներով: Նրանք գիշատիչներ են: Հիդրաները շնչում են թթվածնով, որը լուծված է ջրի մեջ: Հիդրան շատ արագ վերականգնում է վնասված մարմնի մասը, դա կոչվում է ռեգենեռացիա: Նրա մարմնի վերին շերտում գտնվում է խայթող բջիջները, որոնց մեջ կա թունավոր հեղուկ: Այդ խայթող բջիջները գտնվում են շոշափուկների վրա: Երբ նրան կպնում է մեկ ուրիշ մարմին, նա իր շոշափուկների միջից հանում է խայթող թելը, մտցնում զոհի մարմինը և կաթվածահար անում նրան: Այս գործողությունից հետո նա իր շոշափուկների օգնությամբ բռնում է զոհին և մտցնում բերանային անցքով դեպի ներս: Սնունդը մարսվում է կիսով չափ, իսկ հետո սնունդը քայքայվում է և գնում դեպի ամեոբաձեվ կեղծ ոտիկներ ունեցող բջիջները: Իսկ ամենա վերջում մարսողությունը կատարվում է մարսողական վակուոլներում:

Բազմացում

Հիդրաները բազմանում են անսեռ և սեռական եղանակով: Ամռանը հիդրաների մոտ առաջանում են բողբոջներ, դրանք մեծանում են և ձգվում: Մարմնի վերջավորությունների վրա առաջանում են շոշափուկներ և բերանային անցք: Փոքրիկ հիդրան աճում է մոր օրգանիզմի հետ միասին, իսկ հետո անջատվում է նրանից և ապրում ինքնուրույն: Այս բազմացումը կոչվում է բողբոջում:
Իսկ սեռական բազմացման ժամանակ հիդրայի վրա առաջանում են հատուկ թմբիկներ, նրանց մեջ են լինում սեռական բջիջներ: Մի մասի մեջ զարգանում է արական բջիջներ, իսկ մյուսում իգական: Հասունացած սպեռմատոզոիդները ջիր միջոցով մտնում են այդ թմբիկների մեջ և միաձուլվում են բջիջների հետ: Բեղմնավորված բջիջները պատվում են թաղանթով և իջնում են ջրի հատակ ու ձմռանը մնում են այնտեղ: Աշնանը հիդրան մահանում է, իսկ սաղմը զարգանում է: Գարնանը թաղանթը քաղքայվում է և փոքրիկ հիդրան դուրս է գալիս:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s