Տնային առաջադրանք մայրենիից 04/03/18

Ես կարդացի Հովհաննես Թումանյանի գրած Հսկան» ,«Արտույտի երգը» և «Էսպես չի մնա» ստեղծագործությունները :

Ինձ բոլորն էլ դուր եկան ,բայց ավելի շատ դուր եկավ «Արտույտի երգը» ստեղծագործությունը :

Այն պատմում է մի արտուտի մասին ,ով ազատության մեջ իր համար ճախրում էր և իր հրաշալի ձայնով երգում :Մի օր մի մարդ իր երգելը լսեց և մտածեց ,որ եթե նա մարգում այդպես երգում է ,ապա իր տանը ինպես գեղեցիկ կերգի :Մարդը արտուտին բռնեց և վանդակում փակեց :Արտուտը այդպես էլ չէր երգում ,նա կարոտում էր իր ազատ օրերը ,երբ նա ազատ իր թևերը բացում և ճախրում էր :Մարդը կարծում էր ՝ պատճառը վանդակն է և արտուտի համար ոսկուց վանդակ պատրաստեց ,գնեց թանկարժեք մրգեր ,բայց արտուտը չէր երգում :Վերջում մարդը արդեն չէր գտնում արտուտին իր մոտ պահելու իմաստը :Եվ բաց թողեց նրան դեպի ազատությունը :

Կարծում եմ ,որ Թումանյանը այս ստեղծագործությամբ ցանկանում էր փոխանցել ,որ պետք չէ կենդանիներին զրկել ազատությունից և նրանց վանդակում պահել ,ախր նրանք էլ են մեզ պես ազատություն սիրում և նրանք պետք է ,ավելի շուտ պարտավոր են ազատ լինեն :

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s