. Ավարտի՛ր մորը նվիրված ստեղծագործական աշխատանքդ և տեղադրիր բլոգում
Մայրիկ
Գեղեցկուհի ,իմ սիրելի
Մայրիկն ես իմ անկրկնելի ,
Դու բարի ես ու քնքուշ ,
Վարդի թերթի պես անուշ:
Արևը երբ վառ շողում է ,
Տրամադրությունդ բարձրանում է ,
Քո ժպիտը երբ տեսնում եմ ,
Հանկար ես երջանկանում եմ :
. Հանգստյան օրերին դիտի՛ր «Չարենց. մի ճրագ մթում» ֆիլմը: Բլոգումդ գրիր զգացողություններիդ մասին և թե ինչն առավել շատ քեզ դուր եկավ, ինչ նոր ու հետաքրքիր տեղեկություններ իմացար Չարենցի Մասին:
Ես դիտեցի «Չարենց. մի ճրագ մթում» ֆիլմը: Այն շատ հետաքրքիր էր և պատմում էր Չարենցի կյանքի մասին :Ամեն ինչ շատ մանրամասն նկարագրված և նկարված էր :
Այս ֆիլմը դիտելուց առաջ ես կարծում էի ,թե Չարենցի մասին շատ տեղեկություններ գիտեմ ,բայց ֆիլմը դիտելուց հետո հասկացա ,որ սխալվում եմ :
Ես նոր տեղեկություններ ձեռք բերեցի Չարենցի մասին դիտելով այս ֆիլմը :Օրինակ ՝այն ,որ Չարենցը ճանապարհորդել է եվրոպայով ,այն ,որ Չարենցի երկրորդ կնոջը բանտարկել են և այլն :
Չարենցը բանաստեղծ լինելու և բանաստեղծ մնալու համար շատ կորուստներ ունեցավ :Այդ խորը ցավերը ,որը նա անցավ իր կյանքում շատ ցավալի էին ՝ իր կնոջ մահը ,իր մտերիմ գրողների մահը ,իր բանտ նստելը և այլն :