​Չարենցի պատմությունը 

Չարենցի պատմությունը 
Մի օր տրեխս պատռվեց,

Հայրիկս էլ գումար տվեց,

-Գնա՛, քեզ համար գնիր,

Մի նոր տրեխ դու հագիր:

Խանութներում ման եկա,

Ու երբ գրքեր ես տեսա,

Որոշեցի դրանք գնել

Ու նոր գրքեր ընթերցել:

Ախր գիտեի՝ որ իմանա ,

Հայրիկը շատ կբարկանա,

Բայց մեկ է ՝ գրքի նման,

Չկա ընկեր աննման:

Հայրիկն եկավ ու տեսավ,

Մի լավ վրաս բարկացավ,

-Ու՞ր է տրեխը, չեմ հասկանում, 

Ինչո՞ւ ես նորից հինը հագնում:

Ասավ հայրս ու բարկացավ,

Ինչ է կատարվում, նա զարմացավ ,

Ասացի նրան, որ գիրք եմ գնել,

Հարցրեց ինձ ՝ ինչ է կատարվել :

«Տրեխ չկար»,- նրան ասացի,

Իրականում՝ խաբեցի,

Բայց ոտքից բոբիկ լինելն ինձ համար,

Ավելի լավ է, քան լինել հիմար :

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s