Դերանուն
Առարկա կամ հատկանիշ նշանակող խոսքի մասի փոխարեն գործածվող բառը կոչվում է դերանուն :
Ըստ իմաստի ՝ դերանունները սովորաբար բաժանվում են ութ խմբի ՝անձնական ,ցուցական ,փոխադարձ ,հարցական ,հարաբերական ,որոշյալ , անորոշ և ժխտական :
Անձնական դերանուն
Մատնացույց է անում հաղորդակցման մասնակից(ներ) ՝առանց անվանելու :
Պատասխանում է ՝ ով ,ովքե՞ր ,ում ,ումից ,ումով ,ում մեջ հարցերին :
Ուղղական -ես
Սեռական-իմ
Տրրական-ինձ
Հայցական-ինձ
Բացառական-ինձնից ,կամ ինձանից
Գործիական -ինձնով կամ ինձանով
Ներգոյական -ինձնում կամ ինձանում
Ցուցական դերանուն
Մատնացույց է անում առարկա կամ հատկություն ՝ առանց անվանելու :
Սա-դա-նա ,այս-այդ-այն ,այստեղ-այդտեղ-այնտեղ:
Ուղղական -սա
Սեռական-սրա
Տրրական-սրան
Հայցական-սրան
Բացառական-սրանից
Գործիական -սրանով
Ներգոյական -սրանում
Փոխադարձ դերանուն
Մատնացույց է անում ,փոխադարձաբար կապված և հարաբերվող առարկաներ ՝ առանց անվանելու :
Իրար,միմյանց,մեկմեկու (մեկմեկի) :