Տնային առաջադրանք մայրենիից 18/03/18

Սովորի՛ր փոխադարձ դերանունը

. Ընդգծի՛ր փոխադարձ երեք դերանուն

ա. միմյանց, ամեն մեկին, իրար, դրանց, մեկմեկու, ոչ մեկը

բ. ոմանց, իրարից, ուրիշին մեկմեկի ոչնչով, միմյանցով
. Գտի՛ր փոխադարձ դերանունները։

Կախարդական մի շղթա կա երկնքում՝

Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,

Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝

Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։

Մեղմ գիշերի գեղագանգուր երազում

Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,

Առկայծում են կարոտագին երազուն՝

Հավերժաբար իրար կապված և բաժան։

Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,

Կարոտավառ երազում ենք միշտ իրար,

Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու

Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

Վահան Տերյան

. Դո՛ւրս գրիր անձնական դերանունները. կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։

Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի,

ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք,

ամենքը, մեկմեկու:

Նրանք-Երեկ նրանք քայլում էին փողոցով :

Մենք-Մենք վաղը կգնանք գրքի շնորհանդեսին :

Ինքը-Ինքը սիրում է իր դպրոցը :

Դուք-Դուք շուտով հաճախելու եք պարի :
. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:

1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն

2. համայն, սույն, միևնույն, ինչ

3. այսպես, այդպես այնպես, որքան

4. սա, դա, նույնտեղ, այնչափ
Դո՛ւրս գրիր ցուցական դերանունները. կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։

Ոմն, այսչափ, ինչ-որ, դրա, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն

ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, մյուս,

ամենքը, միևնույն:

Այսչափ-Նրան այսչափ թուղթ տվեք :

Նույնպիսի-Նրա զարդերը նույնպիսի կանաչ են :

Դա-Դա նրանն է ,կտաս նրան:

Սա-Սա իմն է ,տուր ինձ:

Մյուս-Մյուս անգամ քեզ այստեղ չտեսնեմ :

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s