. Ավարտի՛ր նախագծային աշխատանքդ, հրապարակիր բլոգում
Երկիր իմ Արցախ
Ախ, երկիր իմ Արցախ ,
Քեզ մեջ չկա ոչ մի վախ ,
Զինվորները քո անվախ ,
Դարձիր երկիր դու անկախ:
Կռվում ,տանջվում քեզ համար ,
Չես տեսնի դու էլ խավար ,
Քեզ համար մենք աղոթում ,
Ու հենց քեզ ենք հավատում :
Զինվորները սահմանին ,
Կանգնած հույսով այս պահին,
Երազում են շուտ գալ տուն ,
Ու ունենալ հանգիստ քուն :
Իսկ այն անսիրտ, չար թշնամին ,
Թող չկպնի մեր սահմանին,
Թող հեռու մնա նա Արցախից ,
Թե չէ կփախչի իսկույն վախից :
Ինչ ուզում է այստեղ լինի ,
Մեկ է Արցախյան գինի ,
Կխմես երկրում անկախ ,
Ազատ,անկախ իմ Արցախ:
Բանաստեղծությունը գրեցին ՝ Աստղիկ Ավագյանը ,Նանե Վարդումյանը և Մանե Նուրջանյանը :
. Կարդա’ Ղազարոս Աղայանի «Վաճառականի խիղճը» հեքիաթը
. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է» վերնագրով
«Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է»
Այսօրվա մեծամասնության խիղճը կարծես ջրի նման գոլորշիացել և կորել է
Մարդիկ մոռացել են ,թե ինչ է խիղճը ,բայց միշտ կհիշեն ,թե ինչ է հեռախոսը և տեխնիկական :Ինձ մեկ-մեկ թվում է ,որ այդ հեռախոսները և այլ տեխնիկական իրերը մարդկանցից “գողանում” են նրանց զգացմունքները և մարդկայնությունը :
Խիղճը մարդ կարող է ծնված օրվանից չունենալ ,բայց առանց խղճի կարծես մարդը կիսատ լինի ՝ ինչոր բան պակասի :
Շատ մարդկանց մոտ ոչ ,թե խիղճ չկա ,այլ նրանք չգիտեն թե դա ինչ է և դա շատ վատ է ,քանի որ շատ քիչ մարդդիկ են մնացել ովքեր ունեն խիղճ :Շատերը ձևացնում են ,թե իբր խիղճ ունեն ,իսկ մյուսները իրենց ձեռքբերումների ,կամ շրջապատը գրավելու համար :
Խիղճը այնպիսի մարդկյանի որակ է ,որ առանց դրա մարդուն կարելի է մեռած հաշվել :