Ես գրադարանում կարդացի Շեքսպիրի ,,Ռոմեո և Ջուլիետ,, ստեղծագործությունը :Այն շատ հետաքրքիր էր :
Ռոմեոն և Ջուլիետը չպետք է իրար սիրեին ,քանի որ նրանց ընտանիքները հին թշնամիներ էին :Բայց սիրահարները չէին կարող առանց իրար ապրել և միանալու համար արեցին ամեն բան :
Ռոմեոն սկզբում սիրահարված էր ուրիշ աղջկա ,բայց երբ նա գաղտնի մտավ Կապոլետների դիմակահանդես ,որպեսզի գտնի այդ աղջկան նա սիրահարվեց Ջուլիետին :Դա եղավ սեր առաջին հայացքից և նրանք որոշեցին ամուսնանալ :Դրանում նրանց օգնեց հայր Լավրենտիոսը :Երբ նրանք ամուսնացան հենց այդ օրը Տիբալտը և Մերկուիտոն կռվել են և Տիբալտը սպանեց Մերկուիտոին ,և որպես պատասխան Ռոմեոն սպանեց Տիբալտին :Ով այդպես նրա կյանքի ամենալավ օրը վերածվեց ամենավատ օրը ,քանի որ նա սպանեց նրա կնոջ զարմիկին :Ջուլիետին նաև սիրահարված էր Պարիսը ,ով ցանկանում էր ամուսնանալ Ջուլիետի հետ ,բայց Ջուլիետը դեմ էր :Հայր Լավրենտիոսը Ջուլիետին օգնեց ,որպեսզի նա և Ռոմեոն միասին լինեն ՝ նա Ջուլիետին ասաց համաձայնվել Պարիսի առաջարկությանը ,և հարսանիքին նախորդող երեկոն խմի նրա տրված սրվակի պարունակությունը :Ջուլիետը այդպես արեց և ընկավ շատ խորը քնի մեջ և բոլորը կարծել էին ,որ նա մահացել է :Հայր Լավրենտիոսը մարդ էր ուղարկել ,որ Ռոմեոին զգուշացնի ,որ Ջուլիետը չէր մահացել ,բայց այդ մարդը տեղ չհասավ և Ռոմեոն դեղատնից թույն գնեց գնաց Ջուլիետի դամբարանի մոտ և խմեց այդ թույնը :Երբ Ջուլիետը արթնացավ նա տեսավ ,որ Ռոմեոն մահացել է :Այդպես նա էլ խմեց թույնը և մահացվ :Հայր Լավրենտիոսը պատմեց նրամց ծնողներին նրանց սիրո մասին և նրանց ընտանիքները որոշեցին էլ երբեկ չկռվել :