Մուրացանի « Հասարակաց որդեգիրը » պատմվածքի վերլուծություն

Բլոգում վերլուծի՛ր Մուրացանի « Հասարակաց որդեգիրը » պատմվածքը: Պատրաստվիր քննարկման:

Ես կարդացի Մուրացանի  « Հասարակաց որդեգիրը » պատմվածքը :Այն շատ հետաքրքիր էր :

Պատմվածքը Գեվորգի մասին է ,ով աշխատում է փականագործ Գյուստավի մոտ և շատ աղատ կյանքով է ապրում :Իսկ նրա մայրը ՝ Թամարը աշխատում է լվացարանում ,նաև Գեվորգը սիրահարված է Գյուստավի աղջկան ՝ Շարլոտային :

Մի անգամ Շարլոտան Գեվորգին տվեց վանդակներ ,որպեսզի նա տանի իրենց հարևան Սոմարյանցիների տուն :Երբ Գեվորգը տարավ վանդակները նա հրամայեց  ,որ սպասավորը ծառաներին ասի ,որ վանդակները ներս տանեն ,և այդ խոսքերի համար սպասավորը կոպտեց Գեվորգին :Իսկ միքանի օր հետո էլ երբ Գեվորգը երգում էր Շարլոտայի համար ,նա որոշեց թարգմանել նրա երգերը ,քանի որ Շարլոտան հայերեն չէր հասկանում :Իսկ երբ Գեվորգը սկսեց երգել ,Շարլոտան ուղակի թողեց և գնաց :

Այդ օրը Գեվորգը ակսեց մտածել ,թե ինչու է հասարակությունը աղքատ մարդկանց հետ այդպես վարվում և հանկարծ սկսեց երգել իրենց պատշգամբում :Իսկ այդ ժամին Սոմարյանցիների տանը շատ հյուրեր էին և այնտեղ խանդավառություն էր :Երբ հյուրերից մեկը լսեց Գեվորգի ձայնը նա բոլորին կանչեց և խնդրեց ,որ այդ պատանուն բերեն այդտեղ երգելու :Գեվորգը ամաչեց բայց եկավ :Սկզբում երբ պետք է երգեր նա ուշաթափվեց ,հետո էլ նրան ճաշ տվեցին և ամբողջ գիշեր Գեվորգը երգեց :Հավաքված հյուրերը որոշեցին գումար հավաքել և Գեվորգին ուղարկել Պետերբուրգ ,որպեսզի իր երգելու ունակությունը բարելավի :Բոլորը գումար ստորագրեցին և Գեվորգին ասացին թողնել իր գործը և պատրաստվել Պետերբուրգ գնալուն :

Հետո երբ Գեվորգը վերադարձավ տուն ,նա այդ ամենը պատմեց նրա մորը :Նրա մայրը ուրախացավ ,բայց նրա սիրտը վկայում էր ,որ նրանք ստում են :Թամարը համոզում էր որդուն չթողնել իր գործը ,քանի որ հետո նա չէր կարողանալու անհրաժեշտության դեպքում նորից ընդունվել Գյուստավի մետ աշխատանքի ,բայց Գեվորգը չլսեց և դուրս եկավ աշխատանքից :

Հաջորդ օրը նա իր ունեցած գումարով գնաց և գնեց նոր հագուստ ,որպեսզի ներկայանա Սոմարյանցիների մոտ գումարը վերցնելու համար :Երբ նա գնաց պարզվեց ,որ նրանք քնած էին :Երբ հաջորդ անգամ գնաց նրան ընդունեցին և նրան ասացին ,որ գումարը կլինի մոտ երկու շաբաթից :

Գեվորգը վերադառնալով տուն պատմեց ամենինչ մորը :
Բայց նրանք իհարկե խաբում էին Գեվորգին ,քանի որ ոչմեկ պատրաստ չէր տալ իր ստորագրած գումարը և բոլորով պայմանավորվել էին Գեվորգին չնդունել իրենց մոտ :

Այդպես անցավ երկու շաբաթ և երբ Հեվորգը գնաց գումարը վերցնելու գումարը չկար :Ոչմեկ չէր համաձայնվել տալ իրենց ստորահրած գումարը:

Եվ այդպես խաբված Գեվորգը վերադառնում է տուն և պատմում ամենինչ մորը և մայրը ստիպված է լինում նորից ընդունվել աշխատանքի ,որպեսզի պահի իրեն և Գեվորգին :

. Ավարտի՛ր դասարանում գրած ստեղծագործական աշխատանքը, հրապարակիր բլոգում:

Փականագործի կյանքը փչացրեցիք ,
Նրա ճակատագիրը դուք ավարտեցիք ,
Չթողեցինք նրան ազատ ճախրել ,
Եվ շատ զվարթ նրան ապրել :
Խոստացել էիք նրան գումար,
Բայց թողեցիք առանց հնար ,
Արեցիք դա առանց ամաչելու ,
Ախր վերջին հույսն էր նրա ապրելու :