Կենաց ծառ

Կենաց կամ տիեզերական ծառը դիցապաշտամունքային խորը իմաստ է իր մեջ պարունակում: Այս աստվածային ծառը խորհրդանշում էր ստորերկրյա թագավորությունը կամ անդրաշխարհը, երկիրը և երկինքը, ըստ այդմ էլ համապատասխանաբար ծառի արմատները գտնվում են երկրի ընդերքում, ծառի բունը՝ երկրի վրա, իսկ ճյուղերը՝ երկնքում:
Կենաց ծառը հին ժողովուրդների՝ հայերի, հին եգիպտացիների, շումերների, աքքադացիների, հին իրանցիների, ասորա-բաբելոնական հավատալիքային համակարգում շատ մեծ տեղ է գրավել: Այն մեծապես կապված է եղել նստակեցության, երկրագործության զարգացման և պտղաբերության ավանդույթների հետ: Տարբեր ժողովուրդների կյանքում տարբեր են եղել կենաց ծառի մասին պատկերացումները:

,,Աստվածաշնչի,, համաձայն կենաց ծառը եղել է այն բարու և չարի իմացության կամ ճշմարտության ծառը, որի պտուղները Աստծո կամքին հակառակ ճաշակեցին Ադամն ու Եվան, Իրանում ըստ առասպելի կենաց ծառը տնկել է գլխավոր աստված Ահուրամազդան, որը ծառի միջով հետ է մղել չար ուժերին:

Ինչպես տեսանք՝ տարբեր պատկերացումներ են եղել կենաց ծառի մասին, սակայն խորհուրդը ենթագիտակցորեն նույնն է մնում: Այն խորհրդանշում է կյանքի աստիճանական զարգացումը, որը բացատրվում է ծառի արմատակալումից մինչև մեծանալու, ճյուղակալման ու պտղաբերման ընթացքով: Եվ ի վերջո ծառի հիմնական գաղափարը հավերժությունն էր:

Արևելքի ժողովուրդների պատկերացմամբ՝ կենաց ծառը տալիս էր տասներկու պտուղ, որոնք խորհրդանշել են տարվա տասներկու ամիսները:
Հայկական պատկերացումների համաձայն կենաց ծառ կարող են համարվել միայն նռնենին և ծիրանենին: Այս երկուսից թերևս վճռորոշ դերը պատկանում է ծիրանենուն բազմաթիվ պատճառներով.
Ծիրան բառը միանգամայն հայկական ծագում ունի և նշանակում է տիեզերական պտուղ, այստեղից էլ այն, որ ծիրանենին ստանում է պետական և արքայական իմաստ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s