Ռեյ Բրեդբերի-,,Կանաչ առավոտը,, ստեղծագործության առաջադրանքներ

Առաջին կտոր

… նայում էր երկնքին, որտեղ մութի մի երանգին հաջորդում էր երկրորդը… — նկարագրիր մթնող երկինք:

Նա նայում էր մթնող երկնքին ,որը տարանջատվում էր լույսից ,և բերում մթություն …

Ահա թե ինչ է ծառը — հեղինակի թվարկածներին ավելացրու քոնը: Նկարագրիր զգացողություններդ ծառազուրկ, ասֆալտապատ միջավայրում և սաղարթախիտ, փարթամ բնության գրկում:

Բնություն….. Թռչունները ծլվլում ,առվակը քչքչում ,և ես բնության գրկում…. Ավելի հանգիստ վայր անհնար է պատկերացնել ,քանի որ այդպիսի վայր կարող է լինել միայն բնության գրկում ,և քաղաքից հեռու ,շատ հեռու ….
Քաղաք …..վայր որտեղ մեքենաների ,ինքնաթիռի ձայները չեն տալիս հանգիստ ,վայր որտեղ դու ինտերնետի պտճառով կախվածություն ունես ,և չես ցանկանում այն լքել ,վայր որտեղ դու չես կարող հանգստանալ ,վայր որտեղ եռում է կյանքը:

Հետազոտական աշխատանք — Ծառի պաշտամունք (ընտրել ուղղություններից մեկը և նյութեր հավաքել,ներկայացնել դասարանում):

  • Ծառի պաշտամունքը հին աշխարհում:
  • Ծառի պաշտամունքի «մնացորդներ» ժամանակակից աշխարհում:
  • Կենաց ծառի պաշտամունքը հայերի մեջ:
  • Սրբացված ծառեր:

Կենաց ծառի մասին տեղեկությունը տես այստեղ

Երկրորդ կտոր

  • Բացատրել բառերը — նոսր, արգավանդ, ումպ, այլասերվել, ամայի, ընկճվել, արևախանձ, կիսանիրհ, պատիճ, քունք, կենարար, կոհակ,

Նոսր – ցանցառ, անոսր, բարակ, նուրբ

Արգավանդ – բերրի, բարեբեր

Ումպ – կում, խում

Այլասերվել – անբարոյականանալ, անբարոյանալ

Ամայի – անբնակ, անբնակելի, անմարդաբնակ, անշեն

Ընկճվել – վհատվել, ընկրկել, հուսահատվել

Արևախանձ – արևից խանձված՝ այրված:

Կիսանիրհ – քնաթաթախ

Պատիճ – հրապատիճ, շողիկ, խանձ, լուցիկ:

Քունք – հոնք

Կենարար – կենդանարար, կենսաբեր, կենսատու

Կոհակ – ալիք, հորձանք

  • Ինչպե՞ս կմեկնաբանես Թոմասի հետևյալ միտքը. …Ետ նայել կնշանակեր՝ ընկճվել…

Երբ Թոմասը արդեն համարյա թե հասել էր ամենինչին և մնում էր միքնանի քայլ ,նա չցանկացավ ետ նայել ,քանի որ նա արդեն համարյա թե հասել էր իր նպատակին ,և եթե նա շրջվեր կնշանակեր որ նա վստահ չէ կատարած գործողությունների համար :

  • Նա թրջվել էր մինչև ոսկորները, բայց նստել ու ծիծաղում էր … — Կարո՞ղ ես պատկերացնել՝ ինչ խոսքեր էին լսվում այդ ծիծաղի մեջ:

Կարծում եմ ,որ այդ ծիծաղի մեջ բացի ծիծաղից լսվում էին նաև նրա հաղթանակի և հույսը չկորցնելու ուրախությունը :

  • Ո՞րն էր հերոսի հաջողության գաղտնիքը:

Կարծում եմ ,հերոսի հաջողության գաղտնիքը այն էր ,որ նա չէր հանձնվում ,ջանքեր էր թափում իր գործի վրա ,օր ու գիշեր աշխատում և ,կարևորը նա իր հավատքը չէր կորցնում :

Ստեղծագործական աշխատանք — Ինձ տրվում է,թե ես ձեռք եմ բերում …
Ինձ տրվում է,թե ես ձեռք եմ բերում …

Կյանքի կարեվորագույն մասը մեզ տրվում է , մնացած մանրմունր մասերը մենք ինքներս ենք ձեռք բերում և կազմում լիարժեք կյանք :
Մի մարդ շատ ջանքեր թափելով ,մեկ-մեկ ընկնելով և սխալներ գործելով հասնում է բարձունքների ,որին հասնելը սկզբում թվում էր անհնարին և այդպես նա ձեռք է բերում :
Իսկ մյուս մարդը ամբողջ օրը խաղում է ,ուրախանում , զվարճանում և այդպես մնում անբան ,անխելք և անպետք :Այդպես նա ո՛չ ձեռք է բերում ,ո՛չ էլ նրան տրվում է :
Այն ինչ մեզ տրվում է դա կյանքն է ,իսկ մնացածը մենք ձեռք են բերում ….

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s