1.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը տվյալ նախադասության համար։
- Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
- Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
- Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
- Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
- Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
- Խոսքը (վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
- Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
- Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
- Երկուսն էլ (ուսում, ուսմունք) առած, առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
- Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
- Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։
- Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգա մ):
- Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
- Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
- Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։
2.Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրի՛ր, անծանոթ բառերը բացատրի՛ր։
Դարբինները կողք կողքի բարձրանում էին խորդուբորդ լեռնալանջով ,որտեղ մի ժամանակ երևում է սալարկված ճանապարհ է եղել։ Նրանցից ամեն մեկը մի տարիքի էր, պապը վաթսունութ, որդին քառասուներեք, թոռը տասնինը։ Չգիտեին ՝ քանի տարեկան են գիտեին, որ պապ ,որդի ու թոռ են։
Նրանք անբարբառ մագլցում էին լեռնալանջով, և նրանց հետ ասես մագլցում էր նաև արփին ՝ աղջամուղջի մուգ կապույտը ցրելու և աշխարհին վերադարձնելու մի գիշերով կորցած իր գույները։
Դարբին Մարգարը Գեղամ որդուն դարձավ և ասաց.
-Սանասարին նշանելու ժամանակն է ,հմուտ դարբին է արդեն։
Սանասարը ականջի ծայրով լսեց ,որ իր մասին է խոսքը և խոնարհ հետ նայեց ,որ ավագներին ունկընդրի։