Փնտրվում է մարդ ….

Փնտրվում է մի մարդ ,

Դա գործ է շատ բարդ ,

Պետք է նա, ով իսկապես,

Կլինի նաև լավատես :

Մարդ լինելը շատ է դժվար.

Պետք է ունենալ զգացմունքներ,

Մարդու մեջ չպետք է լինի խավար ,

Այլ պետք է լինեն միայն ժպիտներ :

Պետք է սիրել և պետք է զգալ ,

Պետք չէ տխրել ,նստել ու լալ ,

Պետք է միայն հավատալ ,

Ու անվերջ կյանքում ժպտալ :