Վերհիշի՛ր Հովհաննես Թումանյանի ՙՙԱնուշ՚՚ պոեմի տրված հատվածները
. Հատվածներից առանձնացրու՛ պատմողական, բացականչական, հրամայական, հարցական նախադասությունները
Պտմողական-Արձագանքն ահա լըսում եմ նորից,Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Բացականչական-Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում,Վո՜ւշ քու սերին, քու յարին․․․,
Վաղո՜ւց, վաղուց ես դու ինձ մոռացել…
Հրամայական-Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում,
Բարձըր սարեր, ա՛յ սարեր,
Հարցական-Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ ,Ո՞ւմ հետ եմ լինում… ,
Ես ե՞րբ եմ եկել էստեղ քարացել
. Հատվածներից առանձնացրու փոխաբերական իմաստով արտահայտված մտքերը և փորձիր բացատրել
Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարք-մոռացավ ամենինչ
Գյուղն էին իջել հովիվ պատանիք՝-ամբողջ գյուղը եկավ
Դու՛րս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր դրանք
ուրթ-անաշունչ
բութես-Հույս
անգյուման-անհույս, անճար
ալվան-Գույնզգույն, գունագեղ, գունեղ, երփներանգ
լազուր-երկնագույն, կապույտ
. Քո ընտրությամբ երկու-երեք հատված սովորիր անգիր
2-րդ մաս
Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ ծըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից։
Թընդում է զըվարթ աղմուկը բինի
Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,
Ու բոլորն, ահա, նորից կենդանի
Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,
Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում…
Սո՜ւս… ակա՛նջ արա,— հովիվն է կանչում…
3-րդ մաս
— Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում,
Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում,
Խաղեր կապելով,
Չոլեր չափելով,
Ոչխարըս անտեր,
Ընկել եմ հանդեր։
4-րդ մաս
— Ա՜խ, սիրտըս, նանի՛, չըգիտեմ ընչի,
Մին լաց է լինում սևակնա՜ծ, տըխո՜ւր,
Մին թև է առնում, ուզում է թըռչի,
Չըգիտևմ՝ թե ո՜ւր, չըգիտեմ՝ թե ուր…
Նա՛նի ջան, նա՛նի, ես ի՞նչպես անեմ,
Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ.
Նա՛նի ջան, նա՛նի, կուժը թող առնեմ,
Աղբյուրը գընամ աղջիկների հետ…
5-րդ մաս
Կըժերն ուսած՝ թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկներ,
Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում սարն ի վեր։
6-րդ մաս
Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես,
Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում,
Դու սարի լանջին խաղեր ես կանչում…
Վաղո՜ւց, վաղուց ես դու ինձ մոռացել…
Ես ե՞րբ եմ եկել էստեղ քարացել
Ու մընում եմ քեզ, մընո՜ւմ, անիրա՛վ,
Էնքան մընացի՝ աչքըս ջուր դառավ.
7-րդ մաս
— Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, էդ ի՞նչ ես ասում.
Բա դու չե՞ս լըսում,
Էն, որ լանջերին խաղեր եմ ասում,
Ո՞ւմ հետ եմ խոսում…
Էն, որ գիշերով շըհու եմ փըչում,
Էն ո՞ւմ եմ կանչում…
Էն, որ մոլորված նըստած եմ մընում,
Ո՞ւմ հետ եմ լինում…
Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում,
Էն ո՞ւմ եմ հիշում…
8-րդ մաս
Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով։
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով։
— Համբարձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,
Սև սարեր, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա։
— Ա՛յ թուխ մազավոր աղջիկ,
Ա՛յ սարի սովոր աղջիկ,
Ջիգյարին գյուլլա դիպչի,
Ով որ քեզ սիրի, աղջիկ,
9-րդ մաս
Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
Գյուղն էին իջել հովիվ պատանիք՝
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի։
10-րդ մաս
Անուշը կանգնա՜ծ… Սարոն նըկատեց,
Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ.
Աչքերի առջև մըլարը պատեց,
Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարք։
Ու էն հարսանքից թըշնամի դարձան
Ախպեր տըղերքը էս դեպքի համար.
Ընկեր, բարեկամ գընացին, եկան,
Կըրկին հաշտության չեղավ մի հընար։
11-րդ մաս
― Բարձըր սարեր, ա՛յ սարեր,
Ձեն եմ տալի «վա՛յ», սարե՛ր,
Դուք էլ ինձ հետ ձեն տըվեք,
Իմ դարդերի թայ սարե՛ր։
Որս եմ՝ բութես ձեզ արած,
Ձեր ձորերին, ձեզ արած,
Կուզեմ կորչեմ անգյուման,
Էս աշխարքից բեզարած։
12-րդ մաս
Վուշ-վո՜ւշ, Անո՛ւշ, վուշ-վո՜ւշ, քույրի՛կ,
Վո՜ւշ քու սերին, քու յարին․․․
Վուշ-վո՜ւշ, Սարո՛, վուշ-վո՜ւշ, իգի՛թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին․․․
13-րդ մաս
Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքև պապանձվում, լըռում ամեն բան,
Ու աստվածային անհաս խորհըրդով
Լըցվում բովանդակ Նըրա սուրբ գըթով։
Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի՝
Երկընքի անհո՜ւն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս,
Գալի՜ս՝ կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռո՜ւ, լազուր կամարում։