- Կոլիբրին միակ թռչունն է ,որ կարող է ետ-ետ թռչել :Նա կարող է նաև թռչել դեպի առաջ ,դեպի կողք և գլխիվայր :
- Թռչունները միակ արարածներն են ,որ փետուրներ ունեն :
- Մանգաղաթև սևը գրեթե ողջ կյանքը օդում է անցկացնում :Նա նույնիսկ քնում է թռչելիս :
- Սուսերակտուց կոլիբրիի կտուցը նրա մարմնից երկար է :
- Անտառակտցարի աչքերն ամենաարտառոցն են :Առանց գլուխը շարժելու նա կարող է տեսնել ,թե ինչ է կատարվում իր առջևում ,ետեվում և նույնիսկ գլխավերևում :
- Գալապագոսյան կղզիների ծաղրահավիկը մարդկանց գլխից մազ է պոկում ՝ իրենց բնի ներսը պատրաստելու համար :