Month: September 2018
Տրամաբանական մաթեմատիկա
1․ Գտեք սխալը: Ոչ հեռու անցյալում խանութներում մետրանոցներիի փոխարեն գործածում էին յարդը: Վաճառողը կտորի եզրը մի ձեռքով դնում էր քթին, մյուս ձեռքով այն ձգում էր մինչև մատների ծայրը. ստացվում էր մեկ յարդ: Մի անգամ նման խանութից կինը գնել էր 10 յարդ կտոր: Նա տանը ստուգեց ու համոզվեց, որ վաճառողը իրեն չի խաբել, բայց նրա ամուսինը չափեց կտորը և տեսավ, որ այն 9 յարդ է:
Ամուսնու ձեռքը ավելի երկար էր ,քան վաճառողինը ,այդ պատճառով էլ ամուսնու համար այն 9 յարդ էր :
2․Գտեք սխալը:
1 ար= 100մ2 = 100 սմ x 100սմ = 1մ x 1մ = 1մ2 , 1 ար= 1մ2
Ստուգում ենք մեր գիտելիքները․ արդյոք հիշո՞ւմ ենք կարգային միավորները:
Օրինակ` 457903 թվի գրության մեջ մենք պետք է իմանանք, որ
3 – ը ցույց է տալիս, որ առաջին`միավորների կարգում կա 3 միավոր,
0 –ն ցույց է տալիս, որ երկրորդ`տասնյակների կարգում կա 0 տասնյակ,
9-ը ցույց է տալիս, որ երրորդ`հարյուրյակների կարգում կա 9 հարյուրյակ,
7-ը ցույց է տալիս, որ չորրորդ`հազարյակների կարգում կա 7 հազարյակ,
5-ը ցույց է տալիս, որ հինգերորդ`տասհազարյակների կարգում կա 5 տասհազարյակ,
4- ը ցույց է տալիս, որ վեցերորդ`հարյուրհազարյակների կարգում կա 4 հարյուրհազարյակ:
3․ Տրված թվերը ներկայացրու կարգային գումարելիների գումարի տեսքով:
34=30+4 345=300+40+5 58901=50000+8000+900+1
80=80 4089=4000+80+9 60091=60000+90+1
900=900 6900=6000+900 20302=20000+300+2
4․Կարգային գումարելիների գումարը գրիր թվի տեսքով:
8000 + 20 + 6 =8026 6000 + 300 + 20 + 1=6321
5000 + 200 + 30 =5230 2×100000 + 3×100 + 3×1=200303
3 հազ. + 2 հ. + 1տ. + 1մ=3211 7×1000 + 5×1=7005
900000 + 3000 + 2 =903002 9000000 + 9×1=9000009
5․ Նկարում կա 5 հավասար քառակուսի: երկու գծիկ տեղափոխելով ստանալ 4 հավասար քառակուսի:
6. Թվաբանական գործողությունների և փակագծերի օգնությոմբ (ուղղահայաց, հորիզոնական կամ էլ թեք) ստացեք ճշմարիտ հավասարություն: Օրինակ` 63=7×9, 9x(3+6)=81
Գտեք առնվազն 6 հավասարություններ:
Classwork
Կոմիտաս
Սողոմոն Սողոմանյանը ,ավելի հայտնի ՝ Կոմիտասը ծնվել է 1869թ.-ին սեպտեմբերի 26-ին Քյոթահիա քաղաքում :Սողոմոնի հայրը և մայրը ՝Գևորգ և Թագուհի Սողոմոնյանները ունեցել են շատ գեղեցիկ ձյն ,որը նաև ժառնգեց Կոմիտասը :Երբ Սողոմոնը մեկ տարեկան էր ,նրա կյանքից հեռացավ իր մայրը ,տասնմեկ տարեկանում էլ հայրը :1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 22-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։
Hometask
Ֆրանսիա
Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը:
Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի ծայր արևմուտքում ,ունի տնտեսաաշխարհագրական դիրք ,նրա բոլոր հարևանները զարգացած են ,Եվրամիության անդամ են ,ունի ելք դեպի ծով:
Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները
Ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալներից են՝ բարենպաստ դիրքը,բարենպաստ կլիման ,հարթ տարածքները,հողային,ջրային,մետաղային ռեսուրսների առկայությունը:
Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:
Ֆրանսիան զարգացած է քիմիական արդյունաբերությունով ,սննդի ,թեթև արդյունաբերություններով :
Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
Տնային առաջադրանք մայրենիից 25/09/18
Գրի՛ր ստեղծագործական աշխատանք թեմաներից մեկով.
- «Իմ երազանքների երկիրը»
- «Հաղթական երկրի լուսաբացը»
- «Խենթերի ու երազողների երկիրը»:
Հաղթական երկրի լուսաբացը
Երկար պայքարից հետո ,
Կտոնենք մենք հաղթանակ,
Թշնամին է վերացել ,
Ապրես հզոր մեր բանակ:
Այդ օր լուսաբացը տարբերվեց ,
Հաղթական երկրինն էր այն,
Եվ կյանքը մեր փոխվեց,
Ընդմիշտ…Հավերժ…Հավիտյան…
. Բլոգումդ խոհերդ արտահայտի՛ր հետևյալ թեմայով.
Պե՞տք է պատժել սովորողին: Եթե պատժել, ապա իչպե՞ս: Դրա ազդեցությունը ինչպե՞ս կանդրադառնա սովորողի, ընկերների վրա:
Ամեն մի սովորողի գոնե մեկ անգամ պատժած կան :Բայց ինչպե՞ս:Մեկին ՝ ծեծելով,մյուսին բացատրելով ,մյուսի վրա գոռալով ,մյուսին սպառնալով ,բա թե գնահատականդ ցածր կդնեմ ,մյուսին դասարանից դուրս հանելով :Պատժում են ՝ դասը խանգարելու ,խոսալու,ուշանալու ,տնային առաջադրանքը չկատարելու,դիմացինի հետ վատ վարվելու և այլի համար :Սովորողի պատժել կարծում եմ պետք է բայց թեթև ,իսկ եթե նա արդեն անցնում է իր սահմանը արդեն պետք է խստանալ ,քանի որ նա արդեն օգտագործում է Ձեր բարիությունը:Բայց լինում է ,որ ուսուցիչը չի հասկանում իրավիճակը ,օրինակ՝ սովորողը օգնում է ընկերոջը ,բայց ուսուցիչի համար դա խոսակցություն էր ,և նրան պատժում է, կամ սովորողը տնային առաջադրանքը չի կատարել ասենք այն պատճառով ,որ արել է ուրիշ դասի տնային առաջադրանք,որը երկար ժամանակ նրանից խլեց ,ուսուցչի համար էլ կարևոր է հենց իր իսկ դասը ,բայց պետք է ,որ ուսուցիչն էլ հասկանա սովորողին …
Հիպոֆիզ
Հիպոֆիզը ստորին մակուղեղ է մարդու և ողնաշարավոր կենդանիներիներզատական գեղձ է, որը կարևոր դեր է խաղում հորմոնային կարգավորմանգործընթացներում։ Գտնվում է գանգի խոռոչում՝ թրքական թամբի փոսիկում ևոտիկով միացած է գլխուղեղի հետ։
Մակուղեղը գտնվում է գլխուղեղի ստորին մասում։ Մակուղեղի հորմոնները կարգավորում են մի շարք գեղձերի (մակերիկամ,վահանաձև և սեռական գեղձեր) աշխատանքը, հսկում է մեզի գոյացման գործընթացը, օրգանիզմի աճը ու ֆիզիկական զարգացմանգործընթացները, սեռական հասունացումը, նյութափոխանակությունը, նյարդային ու մտավոր ունակությունները, կապակցումօրգանների ու նրանց համակարգերի գործունեությունը և մաշկի գունավորումը։
Հիպոֆիզի խանգարումները կարող են արտահայտվել նրա ֆունկցիաների ուժեղացմամբ կամ թուլացմամբ , հազվադեպ՝ լրիվ անհետացմամբ։ Հիպոֆիզի գերֆունկցիան արտահայտվում է աճման խանգարմամբ և մանկական տարիքում գիգանտիզմի, մեծահասակների մոտ՝ ակրոմեգալիայի զարգացմամբ։ Ֆունկցիայի թուլացումը կամ անկումը վաղ տարիքում առաջացնում է գաճաճահասակություն, հոգեկան թերզարգացում, ածխաջրային և ճարպայինփոխանակության խոր փոփոխություններ, մեծահասակների մոտ՝ ճարպակալում, մակերիկամների կեղևի ապաճում։
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում
Ենթաստամոքսային գեղձը օրգան է որը կատարում է միաժամանակն 2 գործառույթներ մարսողական և հորմոնային։
Պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է, որի ընթացքը կարող է լինել սուր,քրոնիկական։ Ենթաստամոքսային գեղձը չի կարելի հեռացնել և փոխարինել։ Ենթաստամոքսային գեղձը 12-մատնյա աղի է ուղարկում պանկրեատիկ հյութը, որը պարունակում է մարսողության համար անհրաժեշտ ֆերմենտներ։
Բայց, եթե այդ ֆերմենտները անցնում են ոչ թե 12-մատնյա աղի, այլ թափանցում են արյան մեջ, ապա դրանք սկսում են այսպես ասած մարսել օրգաններն ու հյուսվածքները, որոնք հանդիպում են իրենց ճանապարհին։ Դա կատարվում է ենթաստամոքսային գեղձի բջջային թաղանթների անցանելիության խանգարման հետևանքով, օրգանը, մի տեսակ,«ապահերմետիկացվում է»։
Այդպիսի հիվանդության պատճառ մեծ մսամբ կարող է դառնալ ալկոհոլը :Այն ավելի շատ կյանք է խլում ,քան ավտովթարները:Նաև ենթաստամոքսային գեղձի համար թշնամի է նաև սննունդը ,որը ունի քիմիական հավելումներ :Պետք է սնվել միայն և միայն առողջ սննդով :
Տնային առաջադրանք 24/09/18
Գտնի՛ր այն ածականները, որոնց գերադրական աստիճանը –գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։
. Գրի՛ր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար, այգի, ծաղիկ, գիրք, գորգ։
Նկար-գունեղ,թանկ,պատռված
Այգի-գեղեցիկ,բերքառատ,հին
Ծաղիկ-բուրավետ,սպիտակ, թառամած
Գիրք-իմաստալից,հնադարյան,էլեկտրոնային
Գորգ-կարմիր,բարակ,հաստ
Գտի՛ր որակական ածականները. կազմի՛ր նախադասություններ՝գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ուրախ, քաղցր, անվճար։
Բարձր-այդ սարը ավելի բարձր է քան ես կարծում էի
Մարմնագույն-այդ ծաղիկը մարմնագույն է
Թունդ-հյութը շատ է թունդ
Տխուր-չգիտես ինչու նա այսօր տխուր է
Ցածր-աթոռը շատ ցածր է
Դեղին-հիմա նա նկարում է դեղին մատիտով
Ժլատ-նրա շատ ժլատ մարդ է
Նարնջագույն-նրա սիրելի գույնը նարնջագույնն է
Ջրալի-հյութը շատ ջրալի է
Դաշտային- Հայաստանում շատ դաշտային վայրեր կան
Ուրախ-նա այսօր շատ ուրախ եկավ դպրոց
Քաղցր-տորթը շատ է քաղցր
Գտի՛ր ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:
Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:
Աղտոտ շենք
Դժվարին իրավիճակ
Հոգատար մայր
Պողպատե ձող
Սնահավատ կին
Գործունյա տղամարդ
Բարեգութ տատիկ
Դաժան գրող
Փայտե դուռ
Թղթե տետր