Այս ամառը լիքն էր իր անակնկալներով և հետաքրքիր իրադարձություններով ,որոնք թողեցին անմոռանալի տպավորություններ :
Այդ անմոռանալի տպավորություններից մեկը այն էր ,որ ես ունեցա զարմիկ :Նա մի փոքրիկ,բայց կարևոր մասնիկ է այս մեծ աշխարհում և իմ սրտում … Նա ծնվեց հուլիսի մեկին, լցնելով ուրախությամբ և երջակությամբ մեր ընտանիքը :Նրա ամեն մի ժպիտը կարծես հրաշք լինի՝ իր իսկ պես …
Մյուսն էլ այն էր ,որ ես սկսեցի գրել գիրք …Ես գրել շատ-շատ եմ սիրում ,բայց դեռ երբեք չեմ գրել գիրք :Այդ միտքը ինձ մոտ առաջացավ նրանցից ,որ ես ցանկացա կարդալ գիրք ,որը կլինի և՛ դետեկտիվ ,և՛ արկածային ,և՛ ֆենթզի :Ճիշտ է շատ այդպիսի գրքեր կան ,բայց նրանք այնպիսինը չէին ինչպիսին ես կցանկանաի նրանց կարդալ :Այդ պատճառով էլ սկսեցի գրել այն …