Տրամաբանական մաթեմատիկա

1․ Սենյակում կա երկու ժամացույց, մեկը չի աշխատում իսկ մյուսը ամեն օր մեկ րոպե հետ է ընկնում։ Ո՞ր ժամացույցը տարվա մեջ ավելի շատ ճիշտ ժամ ցույց կտա։

Չաշխատող ժամացույցը

2․ Յոթ խնձոր հավասարապես բժանել 12 ընկերների միջև այնպես, որ խնձորներից ոչ մեկը չորսից շատ մասերի չբաժանվի։

3 խնձորները բաժանում ենք 4 մասի, 4 խնձորները բաժանում ենք 3 մասի

3․ Ձուկը հավասրակշռում է 1 կգ կշռաքարով և այդպիսի ձկան կեսով։ Որքա՞ն է կշռում այն։

1 կգ

4․ Ունենք 13 կգ ցորեն և նժարավոր կշեռք՝ 1 կգ կշռաքարով։ Ինչպե՞ս կարելի է 2 կշռումից:

Երկու կողմերը լցնում ենք այնքան ցորեն որ հավասարվի, այդպիսով օգտագործում ենք 6+7 կգ, իսկ հետո կշեռքի վրա 7 կգ ցորենից կշռաքարի հետ միասին լցնում ենք այնքան ցորեն, որ հավասարվեն, այդպիսով ստանում ենք 4+3 կգ, իսկ հետո վերցնում ենք 4 կգ։

5․ Ավտոմեքենայի ո՞ր անիվը չի պտտվում ընթացքի ժամանակ։

Պահեստային անիվը

6. 2 ձկնորսը 2 րոպեում ուտում է 3 ձուկ։ Քանի՞ րոպեում 4 ձկնորսը կուտեն 12 ձուկ։

4 րոպեում

7.Ինչո՞ւ է վարսահարդարին ավելի ձեռնտու երկու ֆրանսիացու մազ կտրել քան մեկ անգլիացու։

Քանի որ ֆրանսիացիները իրենց մազերը սովորաբար կարճ են կտրել տալիս։

8. Տղան պնդում է, որ երկու օր առաջ ինքը տաս տարեկան էր, իսկ մյուս տարի նշելու է իր 13 տարին։ Տղան արդյո՞ք ճիշտ է խոսում։

Այո տղան ճիշտ է ասում, քանի որ հնարավոր, որ է նրա ծնունդը եղել է Դեկտեմբերի 31֊ին, և նա դա ասում է հունվարի 1֊ին => նա կդառնա 12 տարեկան մյուս դեկտեմբերի 31֊ին, իսկ հաջորդ դեկտեմբերի 31֊ին մինչև ժամը 00։00֊ն կդառնա 13 տարեկան։

9․ 1, 2, 3, 4, …, 98, 99 թվեր շարքում զույգ թվերն են շատ, թե՞ կենտ թվերը։

Կենտ թվերը ավելի շատ են։

10. Մենք ունենք հինգ հատ 2 թվանշան ՝ 2, 2, 2, 2, 2։ Մաթեմատիկական գործողությունների միջոցով ստացեք 15 թիվը։

Երկուսները միացնում ենք իրար և ստանում ենք 22: Հետո մնացած երկուսները գումարում են և ստացած թիվը կրկին գումարում 22-ին:

22/2+2+2=15

11. Ութ հատ 8-ի օգնությամբ ստացեք 1000։

Այս խնդրում նույնպես ութերը միացնում ենք իրար ստանում ենք 8888 և 888 թվեը ապա դրանք հանում ենք իրարից և հետո բաժանում 8-ի: ԵՎ ստանում ենք հազար:

(8888-888)/8 = 1000

12. Վ + Ե + Ց = Վ x Ե x Ց = 6

Տառերի փոխարեն տեղադրեք թվեր։

1+2+3 = 1*2*3 = 6

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s