Քո բլոգում զուգահեռ վերլուծություն անցկացրո՛ւ Վիլյամ Սարոյանի «Հայն ու հայը» և Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» պատմվածքների միջև։
Երկու պատվածքներն էլ կարծես ,թե և՛ իրար նման են ,և՛ իրարից տարբեր :Երկուսն էլ հայերի մասին են ,բայց այն ստեղծագործության մեջ ,ոևը գրել է Սարոյանը ,պատմում է հայերի ընկերասիրության ,տարածքի հավասարության մասին ,իսկ Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործության մեջ ընդհակառակը հայերի դժգոհությունների , գահասիրության ,կեղտոտության մասին :Երկու ստեղծագործություններն էլ ունեն իրենց ճշմարտությունը ,որը զբաղացնում է ոչ պակաս մաս հայերի բնավորության մեջ:
Ինչպիսի՞ն է հայի տեսակը՝ ըստ Վ․ Սարոյանի պատմվածքի։ Իսկ ինչպե՞ս այդ տեսակը դու ինքդ բնութագրես:
Ըստ Սարոյանի գրվածի հայերը լքում են իրենց երկիրը ,բայց մեկ տեղ էլ այն կարոտում են :Բայց ոչ միշտ է այդպես :Լինում է ,որ հայերը լքում են Հայաստանը և հետո էլ մոռանում ,թե որտեղից են եկել նրանք ,թե ով են նրանց նախնիները ,կարծես ջնջում են Հայաստան եղածը իրենց կյանքից …
Ի՞նչ կարևոր տարրեր կան, որոնք հային հայ են պահում, տեսակը պահպանում, աշխարհի որ ծայրում էլ լինի։
Հային հայ առաջինը իր լեզուն է պահում :Ի՞նչ հայ առանց հայերեն լեզվի :Եթե դու չես կարողանում խոսել քո հայրենի լեզվով քեզնից էլ ի՞նչ հայ :Հետ կարծում եմ հայերը իրենց պահվածքով են տարբերվում ՝իրենց քայլելաձևով ,խոսքի ձևով :Հետո էլ իհարկե նրանց արտաքինը ՝ նրանց աչքերը ,քիթը ,կարճ ասած դեմքը :
Հայի ո՞ր տեսակի ու հատկանիշների մասին է խոսում Դ․Դեմիրճյանը։ Ո՞ր մտքերի հետ համամիտ չես, ո՞րի հետ՝ համամիտ։ Ինչո՞ւ, արտահայտի՛ր փաստացի կարծիք-վերաբերմունքդ։
Դերենիկ Դեմիրճյանը իր ստեղծագործության մեջ գրեց կարծես ,թե ամբողջ ճշմարտությունը հայերի մասին :Համամիտ եմ բոլոր մտքեր հետ ,քանի որ դա հենց ինքը ճշմարտությունն է :Դերենիկը գրել է հայերի այսպես ասած մութ կողմի մասին ՝ նրանց տառապանքների ,դժգոհությունների ,տխրությունների մասին :