Հիպոֆիզը ստորին մակուղեղ է մարդու և ողնաշարավոր կենդանիներիներզատական գեղձ է, որը կարևոր դեր է խաղում հորմոնային կարգավորմանգործընթացներում։ Գտնվում է գանգի խոռոչում՝ թրքական թամբի փոսիկում ևոտիկով միացած է գլխուղեղի հետ։
Մակուղեղը գտնվում է գլխուղեղի ստորին մասում։ Մակուղեղի հորմոնները կարգավորում են մի շարք գեղձերի (մակերիկամ,վահանաձև և սեռական գեղձեր) աշխատանքը, հսկում է մեզի գոյացման գործընթացը, օրգանիզմի աճը ու ֆիզիկական զարգացմանգործընթացները, սեռական հասունացումը, նյութափոխանակությունը, նյարդային ու մտավոր ունակությունները, կապակցումօրգանների ու նրանց համակարգերի գործունեությունը և մաշկի գունավորումը։
Հիպոֆիզի խանգարումները կարող են արտահայտվել նրա ֆունկցիաների ուժեղացմամբ կամ թուլացմամբ , հազվադեպ՝ լրիվ անհետացմամբ։ Հիպոֆիզի գերֆունկցիան արտահայտվում է աճման խանգարմամբ և մանկական տարիքում գիգանտիզմի, մեծահասակների մոտ՝ ակրոմեգալիայի զարգացմամբ։ Ֆունկցիայի թուլացումը կամ անկումը վաղ տարիքում առաջացնում է գաճաճահասակություն, հոգեկան թերզարգացում, ածխաջրային և ճարպայինփոխանակության խոր փոփոխություններ, մեծահասակների մոտ՝ ճարպակալում, մակերիկամների կեղևի ապաճում։