Կոմիտաս

Սողոմոն Սողոմանյանը ,ավելի հայտնի ՝ Կոմիտասը ծնվել է 1869թ.-ին սեպտեմբերի 26-ին Քյոթահիա քաղաքում :Սողոմոնի հայրը և մայրը ՝Գևորգ և Թագուհի Սողոմոնյանները ունեցել են շատ գեղեցիկ ձյն ,որը նաև ժառնգեց Կոմիտասը :Երբ Սողոմոնը մեկ տարեկան էր ,նրա կյանքից հեռացավ իր մայրը ,տասնմեկ տարեկանում էլ հայրը :1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 22-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։