Թութանհամոն փարավոնի դիմակի պատմությունը
Թութանհամոն փարավոնի ոսկե դիմակը ,որը պատրաստված է հրաշալի ձևով Հին Եգիպտոսի հմուտ վարպետների կողմից ,որը կարողացել է պահպանել նրա դեմքի գծապատկերը, հայտնի է ամեն մի մարդու ով հետաքրքրված է պատմությամբ:Տվյալ ատրիբուտը ,որը հասել է մեզ Հին Եգիպտոսից,հանդիսանում է ոչ միայն արվեստի գործ ,այլ նաև շատ արժեքավոր ծիսակարգ զարդ ,որը նախատեսված էր մահացած մարդու համար :
Թութանհամոնի ոսկե դիմակը օգնել է մարդկությանը բացել Հին Եգիպտոսի քաղաքականության ժամանակաշրջանի ամենակարևոր գաղտնիքներից մեկը :Ինքը դիմակը ,որպես ծիսակարգ ատրիբուտ ,որը օգտագործվում է եգիպտոսի փարավոնների թաղման ժամանակ ,համարվում էր շատ ֆունկցոնալ և տիպիկ:Դրա նման օրինակներ կաին պատրաստված շատ կառավարիչների համար ,բայց մեր օրերին հասել է միայն Թութանհամոնի դիմակը ,մնացածը անհայտ կորել են :
Ընդհանրապես ,դամբարանի պատմությունը ծածկավծ է ինչոր միստիկայով :Չգիտես ինչու Ցարերի հովտի դամբարանները,որոնք թվով շատ էին ,ենթարկվել են կողոպուտի ,գողացված չէր միայն Թութանհամոն փարաոնի դամբարանը :Սև հնագետներից ոչ մեկին չի հաջողվել ձեռք բերել այդ հարստությունը ,չնայած նրան ,որ այն բացված էր դեռ 1922թ.-ից:
Հավատալիքները ասում են ,որ պահպանել են դամբարանը փարավոնի հոգին և նրա ծառաների ոգիները ,որոնք թաղված էին նրա հետ մեկտեղ :Մինչ օրս ոչ մեկ չկարողացավ այնտեղից ինչվոր բան գողանալ ,մինչև չհայտնվեցին ավելի զարգացած ուսումնասիրողներ ,ովքեր ցանկացան ծանոթանալ հին քաղակակրթությունով :
Թութանհամոնի դիմակը դա հին թանկարժեք բան է , պատրաստված է մաքուր ոսկուց ,բարակ աշխատանք է , որը կշռում է մոտ տասը կիլոգրամ: Նույնիսկ մոտավորապես գնահատել ապրանքի արժեքը `հաշվի առնելով աշխատանքի ժամանակաշրջանը, մետաղի որակը և այլ բնութագրերը, ժամանակակից ոսկերիչներից ոչ մեկը չի համարձակվում: Եվ քանի որ այն պատմական արժեք ունի, կարելի է միայն մեկ բան ասել, որ դա անգին է : Դիմակի բոլոր դետալները, բարձր ճշգրտությամբ են կատարված, նրանք օգնեցին մարդկանց վերականգնել փարավոնի դեմքը բարձր մակարդակի ճշգրտությամբ: Թե ինչպիսին էր Թութանհամոն փարավոնը, նրա կարևորությունը , նրա դերը պատմության մեջ, հնարավոր դարձավ իմանալ դամբարանները բացելուց հետո :
Երիտասարդ փարավոնը կառավարեց մոտ ութ տարի , և քանի որ կառավարության ժամանակի հիմնական մասը դեռևս երեխա էր, նա երկիրը հաամարյա թե չէր կառավարում:Թութանհամոն փարավոնը մահացավմ19 տարեկան հասակում ,շատ տարօրինակ պայմաններում : Իր տիրապետության ժամանակ, այնուամենայնիվ, իրականացրել է որոշ բարեփոխումներ եւ վերափոխումներ, որոնք ոչ միայն ամրապնդեցին փարավոնների ուժը, այլեւ կարեւոր դեր ունեցան Հին Եգիպտոսի ձեւավորման գործում:
Այսօր Թութանհամոնի դիմակը Կահիրեի թանգարանի հիմնական արժեքն է: Ընթացքում, երբ երկրում տեղի ունեցան հեղափոխական իրադարձություններ,նրան համարյա թե առեվանգել էին : Այն եգիպտացիները, որոնք դիմակին շատ խորհրդանշական են վերաբերվել, հույս ունեն, որ 2500 տարի առաջ տեղի ունեցած զգալի փոփոխություններն ու բարեփոխումները դեռևս առաջ են գնում, և երկիրը նորից կդառնա գերտերություններից մեկը: Եվ կօգնի այդ հարցում Թութանհամոնի դիմակը:
Թարգմանեց ՝ Աստղիկ Ավագյանը
Աղբյուր ՝ Золотая маска Тутанхамона