Փոխադրություն ,,Կապիկը,,

Հոկտեմբերի տասին,չորեքշաբթի

Փոխադրություն

,,Կապիկը,,Մի շատ հյուրասեր ընկեր ունեի :Նա ուներ մի մեծ այգի և կենդանիներ:Այնտեղ մի աշխույժ և չարաճճի մի կապիկ կար ,որը անընդհատ դեմքը ծամածռում էր և բոլորին ծիծաղեցնում:Սկզբում մտածեցի,որ կարծես մարդ է ,բայց առանց զգացմունքների:Պարզվեց չարաչար սխալվում էի :Ընկերոջս տանը կար մի հույն սպասուհի :Նա շատ գեղեցիկ էր և հմայիչ,ուներ դասական դիմագծեր և անթերի կառուցվածք :Կապիկը միայն և միայն աղջկան էր հնազանդվում :Ուտում էր միայն աղջկա բերածը ,սիրում էր երբ աղջիկը նրան շոյում էր ,բայց վա՛յ թե այն տղմարդուն ,ով աղջկան դիպչեց կամ էլ նրա հետ խոսաց :Կապիկը սկսում էր բարկանալ,նյարդանալ ,սկսում էր կատաղի հայացքով շանթել :Հետո էլ աղջիկը սկսեց աշխատել կապիկից խուսափել :Աշխատում էր նրա աչքին քիչ երևալ :Դրանից հետո կապիկը իր վանդակի ծայրում նստած տխրում էր ,ոչինչ չէր ուտում,քանի որ աղջիկը չեր բերում…

Մի օր էլ հանկարծ աղջիկը որոշեց դուրս գալ աշխատանքից ,քանի որ արդեն հոգնել էր կապիկից խուսափելուց …Կապիկն էլ սկսեց տրտել ,սկսեց տխրել…Նա ոչինչ չէր ուտում …Ոչմեկին չէր լսում…Միայն աղջիկը կարող էր նրան հանգստացնել ,իսկ աղջիկն էլ արդեն գնացել էր …Գնացել և արդեն երևի մոռացել էր նրան …Իսկ կապիկը…Կապիկը մինչև իր կյանքի վարկյանը հիշում և սիրում էր նրան…