Պատասխանատվություն

Պատասխանատվությունը նշանակում է վերցնել քո կատարած արարքների հետևանքները քո վրա :Պատասխանատու պետք է լինեն բոլորը ,թե՛ երեխաները ,թե՛ մեծերը :Պատասխանատու լինելը դա մարդու գլխավոր հատկություններից մեկն է ,պատասխանատվության բացակայությունը մարդուն դարձնում է անարժան :Բոլորը պետք է ունենան պատասխանատվության զգացում,բայց ոչ բոլորը դա ունեն և դա շատ վատ է:

Տնային առաջադրանք մայրենիից 14/10/18

Հեքիաթասացը: Սակի

Շոգ կեսօր էր, հետևաբար գնացքի վագոնում էլ էր օդը հեղձուցիչ, իսկ մինչ հաջորդ կայարանը` Թեմպլեքոմը, դեռ մեկ ժամ կար: Վագոնը զբաղեցնում էին մի փոքրիկ աղջիկ, ավելի փոքրիկ աղջնակ և մի փոքրիկ տղա: Երեխաների մորաքույրը նստել էր վագոնի մի անկյունում, իսկ հակառակ կողմի մյուս տեղը զբաղեցրել էր մի անծանոթ ամուրի: Երեխաները վագոնն ամբողջությամբ իրանցով էին արել: Թե’ մորաքույրը և թե’ երեխաները խոսում էին նույն սահմանափակ և համառ ձևով` հիշեցնելով մի տնային ճանճի, ով փորձում էր ուշադրություն գրավել` հրաժարվելով տեղի տալ: Մորաքրոջ բոլոր նկատողությունները կարծես սկսվում էին «Չի կարելի»-ով, իսկ երեխաների բոլոր պատասխան հարցերը «ինչու՞» – ով: Ամուրին լռում էր: «Չի’ կարելի, Կիրիլլ, չի’ կարելի».-բացականչեց մորաքույրը, երբ փոքրիկ երեխան սկսեց փոշու ամպ բարձրացնել վագոնում` ամեն անգամ նստատեղի բարձերին հարվածելով:

Read More »