Տնային առաջադրանք մայրենիից 18/10/18

Տնային աշխատանք 18.10.2018

. Կարդա՛ առակները: Քո ընտրությամբ երկուսի մասին կարծիք հայտնիր:

Բոլոր հինգ առաներից ինձ դուր եկան 4-րդ և 5-րդ առակները :

Մի կին քայլում էր Փարիզի փողոցներից մեկով և նկատեց Պիկասոյին, ով փողոցի սրճարաններից մեկում ինչ-որ բան էր ուրվագծում թղթի վրա: Նա հարցրեց Պիկասոյին, թե կարո՞ղ է արդյոք նա նկարել իր դիմանկարը՝ համապատասխան վճարի դիմաց, իհարկե:

Պիկասոն համաձայնեց: Մի քանի րոպեից նկարը պատրաստ էր:

– Եվ ինչքա՞ն եմ ես Ձեզ վճարելու,- հարցրեց կինը:

– 5000 ֆրանկ,- պատասխանեց Պիկասոն:

– Բայց չէ՞ որ Դուք ընդամենը 3 րոպե եք աշխատել,- համեստորեն հիշեցրեց կինը:

– Ոչ, հարգելիս,- ասաց Պիկասոն,- դրա համար իմ ողջ կյանքն է պետք եղել: Կարծում եմ, որ առակի իմաստը կայանում է նրանում ,որ այն ինչը մենք կատարում ենք հաշված ժամերում,րոպեներում կամ վարկյաններում ,դա մեր անցյալի տանջանքների շնորհիվ է :Անցյալում մենք տանջվել ենք ,որպեսզի հիմա ունենանք այսպիսի արդյունք:

Մի աղջիկ նստել էր այգու նստարաններից մեկի վրա և դառնորեն լաց էր լինում: Այդ ժամանակ ծառուղով անցնում էր մի երեխա, որը երեքակնանի հեծանիվ էր վարում: Եվ այնպես խղճաց աղջկան, որ հարցրեց, թե ինչու է նա լաց լինում:

– Դու փոքր ես, չես հասկանա,- ասաց աղջիկը:

Երեխային թվաց, թե դա ասելուց հետո նա ավելի ուժեղ սկսեց արտասվել, և առաջարկեց.

– Իսկ ուզո՞ւմ ես՝ ես քեզ խաղալիք նվիրեմ: Ես շատ ունեմ:

Աղջիկն ավելի ուժգին սկսեց արտասվել:

– Փոքրիկ, ես ոչ ոքի պետք չեմ, ինձ ոչ ոք չի սիրում…

Տղան լուրջ-լուրջ նայեց աղջկան ու պատասխանեց.

– Իսկ դու վստա՞հ ես, որ բոլորին ես հարցրել: Կարծում եմ տվայլ առակի իմաստը կայանում էր նրանում ,որ մինչև չանես,չհարցնես չես իմանա :Եթե ասենք դու չկարդաս չես իմանա կարողանում ես արդյոք կարդալ :Կամ եթե մտածում ես ,որ ոչ ոք քեզ չի սիրում ,ի՞նչ գիտես ,միգուցե մեկը կա ով քեզ սիրում է ,բայց ամաչում է ասել:

.Գրաբարյան տեքստերը փոխադրի՛ր աշխարհաբարի։

Քե´զ ասեմ, այր քաջ Արտաշէս,-Քեզ ասեմ քաջ տղամարդ Արտաշես

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,-Որ հաղթեցիր քաջ Ալանց ազգին,

Ե´կ հաւանեա´ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`-Արի և հավանիր իմ աչագեղո դստերը Ալանց

Տալ զպատանիդ.-Տամ պատանուն

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`- Քանի,որ սա միայն քինու օրենք չէ դյութազան

Զայլոց դիւցազանց զարմից-Այոց դյութազան ցեղից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով-Կամ ծառայեցնելով

Ի ստրկաց կարգի պահել-Ստրուկների կարգում պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական-Եվ թշնամություն հավիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:-Հաստատվեց երկու քաջ ազգերի մեջ

Կարդա այսպես

Յաղթեցեր – հաղթեցեր

Հաւանեաց – հավանյաց

աչագեղոյ – աչագեղո

զպատանիդ – ըզպատանիդ

զկենդանութիւն – ըզկենդանություն

միոյ – միո

դիւցազանց – դյուցազանց

յաւիտենական – հավիտենական

Բառարան

յաղթեցեր – հաղթեցիր

հաւանեաց – հավանիր

անսա – հավատա

բանից – խոսքերի (ն)

աչագեղոյ դստերս ալանաց – իմ` ալանաց աչագեղո դստեր

զպատանիդ – այդ պատանուն

զի – թե, որովհետև, քանի որ, քանզի

վասն – մասին, պատճառով, համար

միոյ քինու – մի քենի

դիւցազանց – դյուցազունների, դյուցազուններին

օրէն – օրենք, կարգ

զարմ – ցեղ, տոհմ, զավակ

զայլոց դիւցազանց զարմից – այլ դյուցազունների զարմից

բառնամ – վերցնել, տանել

բառնալ զկենդանութիւն – սպանել

ծառայեցուցանել – ծառայեցնել

ի ստրկաց կարգի – ստրուկների կարգում

թշնամութիւն յավիտենական – հավիտենական թշնամություն

ի մէջ երկոցունց ազգաց քաջաց – երկու քաջ ազգերի մեջ

3.Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,-Հեծավ քաջ արքա Արտաշեսը իր սև ձին

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,-Եվ հանեց ոսկեօղ պարանը

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,-Ացավ որպես սրաթև արծիվ

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`-եվ ձգեց շիկափոկ պարանը

Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,-Գցեց ալանց օրիորդի մեջքին

Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,-օրիորդի մեջքը շատ ցավեցավ

Արագ հասուցանելով ի բանակն իւր:-Արագ հասցրեց դեպի իր բանակը

Կարդա այսպես.

սեաւն – սյավն

հանեալ – հանյալ

ձգեալ – ձգյալ

զարծուի – արծվի

ցաւեցոյց – ցավեցույց

զմեջք – ըզմեջք

իւր – յուր

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում ու-ն ձայնավորից առաջ:

Բառարան

արի արքայն Արտաշէս – Արտաշես արի արքան, արի Արտաշես արքան

ի սեաւն գեղեցիկ – գեղեցիկ սևը (սև ձին)

հանեալ – հանելով, հանած, հանել(է)

ձգեալ – գցել

զարծուի սրաթեւ – սրաթև արծիվ

ընկեց – գցեց

ի մէջք օրիորդին ալանաց – ալանաց օրիորդի մեջքը

զմէջք օրիորդին ալանաց – ալանաց օրիորդի մեջքը

հասուցանելով – հասցնելով

ի բանակն իւր – իր բանակը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s