Տրամաբանական մաթեմատիկա #3

ԽՆԴԻՐ #1

Երևանի եկնադանաբանական այգու ուղտայծերի սննդակարգում գրանցված են 9 անուն կերակրատեսակ (խնձոր, գազար, կաղամբ, ճակնդեղ, եգիպտացորենի հատիկ, վարսակ, գարի, ցորենի թեփ, խոտ)։ Իսկ այգու գետաձին ուտում է 11 անուն կերակրատեսակ։ Ընդանուր առմամբ քանի՞ կերակրատեսակ են ուտում երկու կենդանիներն իրար հետ, եթե գետաձիու և լամաների (ուղտայծ) կերակրացանկի տեսակներից 6-ը նույն մթերքներն են (խնձոր, գազար, կաղամբ, ճակնդեղ, ցորենի թեփ, խոտ)։

11-6=5

9+5=14

ԽՆԴԻՐ # 2

Մինչև 6 ամսական պիթոն օձը մաշկը փոխում է ամեն ամիս, 6 ամսականից մինչև 1 տարեկան` 1,5 ամիսը մեկ, իսկ 1 տարեկանից բարձր` 2 ամիսը մեկ: Կախված օձի տեսակից` մաշկափոխությունը տևում է յոթ օրից մինչև երկու շաբաթ: Քսանհինգ տարեկան պիթոնը իր ողջ կյանքի ընթացքում քանի՞ անգամ է մաշկը փոխել:

Իսկ դուք գիտեի՞ք, որ պիթոնները քսանհինգ տարի կարող են ապրել:

6×24=144

6+4=10

144+10=154

ԽՆԴԻՐ #3

Երևանի կենդանաբանակ այգում ապրում է 21 եվրոպական եղնիկ: Եվրոպական եղնիկները այգում կերակրվում են ամեն օր` օրը 3 անգամ: Մեկ եղնիկի կերը բաղկացած է 3 հիմնական մասից.

Հյութալի կեր (խնձոր, գազար, կաղամբ ճակնդեղ),

Խտացված կեր (եգիպտացորենի հատիկ, վարսակ, գարի, ցորենի թեփ),

Չոր կեր (ծղոտ, առվույտ, սարի խոտ) :

Մեկ եվրոպական եղնիկը օրական ուտում է 2.6 կգ կեր ( հյութալի և խտացված կեր, որից 1.2 կգ-ը խտացված կեր է) և (2-5) կգ չոր կեր (թարմ խոտ`կախված սեզոնից):

Եղնիկներից 6-ը ծնվել են 2016 թ.-ի հունիս ամսին: Մինչև մեկ տարեկան դառնալը (մինչև 2017 թ.-ի հունիս ամիսը) նրանք ուտում են հասուն եղնիկի կերաբաժնից 50%-ով քիչ:

Քանի՞ գրամ հյութալի կեր կպահանջվի Երևանի կենդանաբանական այգու բոլոր եվրոպական եղնիկներին 2017 թ.-ի ապրիլ ամսվա ընթացքում կերակրելու համար:

21-6=15

15×1400=21000գ

6×700=4200գ

21000+4200=25200գ

25200×20=756000գ=756կգ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s