Գրադարանում ես կարդացի Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի ,,Հոբիթը,, ստեղծագործության մի հատված ,որը ինձ շատ դուր եկավ :Ստեղծագործությունը պատմում է հոբիթներից ՝ Բիբլո Պարկենցի մասին :Հոբիթները մեզնից հասակով մոտ երկուսից երեք անգամ փոքր են և ապրում են գետնի տակ :Բիբլո Պարկենցը ունի մի հիասքանչ հարմարավետ տուն թմբի տակ :Հենց ինքը ՝ Բիբլոն և՛ արկածասերների ,և՛ արկածներ չսիրողների ընտանիքից է :Նրա մորական կողմը կարծես արկածներից եկած լինի :Բելադոննա Թուկը (Բիբլոի մայրը) Թուկերի ընտանիքից էր :Իսկ Թուկերը ուզած չուզած արկածասեր են լինում ,այդպիսին էր նաև նրա մայրը ,իսկ հայրը ՝ Բանգո Պարկենցը համեմատած ավելի հանգիստ ընտանիքից էր :Բիբլոն ավելի շատ նման էր իր հորը ,բայց գոնե մի բան էլ պետք է լիներ իր մորից… Արդեն Բիբլոն հիսուն տարեկան է ,բայց ապրում է առանց արկածների …
Day: October 21, 2018
Մեխանիկական շարժում.շարժման հետագիծ,անցած ճանապարհ
Մեխանիկական շարժում
Մարմնի դիրքրի փոփոխությունը այլ մարմնի նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում :
Օրինակ հետևյալնկարում մեքենան շարժվել է դպրոցի նկատմամբ ,կատարելով մեխանիկական շարժում :
Շարժման հետագիծ
Երբ մարմինը մի կետից շարժվում է դեպի մյուս կետը թողնելով է իր հետևից հետք ,այդ հետքը անվանում են հետագիծ:
Օրինակ սա ինքնաթիռի հետագիծն է
Անցած ճանապարհ
Հետագծի երկարությունը ,որի հետ միասին որոշակի ժամանակահատվածում շարժվում է մարմինը ,կոչվում է անցած ճանապարհ տվյալ ժամանակահատվածի ընթացքում :
Այս նկարում պատկերված է գնդակի անցած ճանապարհը
Ինքնաթիռի նկարի աղբյուրը ՝https://pikabu.ru/story/chto_za_sled_ostavlyayut_samoletyi_v_nebe_4153803
Մնացած նկարները՝ ինքս եմ նկարել