Այսօր Երևանի փողոցներում Երևանին նվիրված հարցազրույց ունեցա անցորդների հետ :Հարցնում էի ,թե Երևանի հետ կապված ,որ իրադարձյությունն է տպավորվել իրենց կյանքում :Շատ հարցազրույցներ ունեցա ,որոնցից ցանկացա առանձնացնել հետևյալ երկուսը :
Մի կին կարծում է ,որ Երևանում իր հետ կատարված ամենակարևոր և տպավորված իրադարձությունը այն է ,որ նա ծնվել է հենց այստեղ :Նրա խոսքով՝ նա շատ հպարտ և երջանիկ է ,որ ծնվել է Երևանի պես մի քաղաքում :Նա Երևանը նկարագրեց որպես մարդկության երազանքի մայրաքաղաք ,որպես մի հիասքանչ փոքրիկ անկյուն այս մեծ և ահռելի չափսեր ունեցող աշխարհում :Նկարագրեց որպես հարազատ և բարեկամ քաղաք ,որտեղ միշտ ուրախ են ընդունել հյուրերին :Նրա խոսքով ՝Երևանը ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքն է ,որտեղ ապրում են միայն հայերը ,այլ սա ամբողջ աշխարհի սիրտն է ,ուր ուրախ են տեսնել բոլորին :
Հաջորդ հաղորդակիցս էլ մի աղջիկ էր ,մոտ տասներկու տարեկան :Երբ հարցս ուղղեցի նրան ,ստացա շատ հետաքրքիր պատասխան.
-Ճիշտն ասած ,դեռ տասներկու տարի է ,որ ապրում եմ Երևանում :Կարծում եմ, այդ տարիները հերիք չեն ինչ-որ հիշվող իրադարձության համար :Բայց հաստատ հերիք են նրա իմանալու համար ,որ Երևանի հետ կապված կարևոր իրադարձությունն այն է ,որ Երևանը կա … Կա ոչ միայն որպես վայր ,այլ նաև կա որպես մի մասնիկ քո սրտում …