Ուղեղիկ

Ուղեղիկը մարմնի հավասարակշռությունը և շարժումները համակարգող կենտրոնական օրգան է: Այն ուղեղաբնի հետ կապված է էֆերենտ և աֆերենտ հաղորդչական ուղիներով, որոնք առաջացնում են ուղեղիկի 3 զույգ ոտիկները: Ուղեղիկի արտաքին մասը պատված է մեծ թվով գալարներով և ակոսներով, որոնք զգալիորեն մեծացնում են նրա մակերեսը ։ Ուղեղիկի կտրվածքը թողնում է «կենաց ծառի» տպավորություն: Ուղեղիկի գորշ նյութի հիմնական մասը տեղադրված է նրա մակերեսին, որն էլ առաջացնում է ուղեղիկի կեղևը: Գորշ նյութի փոքր մասը գտնվում է սպիտակ նյութի խորքում՝ կենտրոնական կորիզների ձևով: Յուրաքանչյուր գալարի կենտրոնում կա սպիտակ նյութի բարակ շերտ, որը պատված է գորշ նյութով՝ կեղևով:Ուղեղիկի ախտահարումը հանգեցնում է շարժումների համաձայնեցման խանգարումների, քայլվածքը դառնում է երերուն (հարբածի քայլվածք), ձեռքը վրիպում է որևէ առարկայի մոտեցնելիս։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s