Անկում ,ուժ,ազատ անկում

Ֆիզիկա

1.Որ շարժումն են անվանում ազատ անկում

Մարմինների անկումը վակուումում,միայն երկրի ձգողության ազդեցությամբ,կոչվում է ազատ անկում։

2.Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը

v=gt h=gt 2/2

3.Ձևակերպել Գալիլեյի օրենքը

Բոլոր մարմինները երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ։

4.Որ շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:

Շրջագծային հավասարաչափ շարժման ժամանակ արագության թվային արժեքը չի փոփոխվում, սակայն ուղղությունը շարժման ընթացքում անընդհատ փոփոխվում է:

5.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:բերել օրինակներ

Մարմնի շաժման ակնթարթային արագության ուղղությունը համընկնում է այդ կետով շրջագծին տարված շոշափողին։

6.Ինչ է պտտման պարբերությունը:

Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը,որի ընթացքում հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։

7.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:

Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին։
n=N/t

6.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:

T=t/N

7.Ինչ է պտտման հաճախությունը,և որն էնրա միավորը:

Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին։
n=N/t

6.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:
T=t/N

Դինամիկա

.Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը?

Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են։

․ինչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ?

Մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում, այլ դրանց ազդեցությունները միմյանց համակշռում են, այդ դեպքում մարմինը պահպանում է իր ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը։

.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է:մարմինը շարժվում է,թե գտնվում է դադարի վիճակում?

Մարմինը գտնվում է դադարի վիճակում։

.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը?

Հաստատուն ուժը

.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը?

Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին։

a=F/m

.Որ դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ?

Մարմնի ձեռք բերած արագացումը կախված է մարմնի վրա ազդող ուժից և մարմնի զանգվածից

.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը?

Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով։
F1=-F2

Խնդիրներ

  1. Որոշել ժամացույցի վայրկենացույցի սլաքի ծայրի շարժման արագությունը,եթե սլաքի երկարությունը 10սմ է:

R=10սմ=0,1մ

T=1ր=60վ

__________

v=?

v=2πR/T=2×3,14×0,1մ/60վ=0,010մ/վ

Պատ.՝ 0,010մ/վ

  1. Շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը 10վ-ում կատարում է30 պտույտ:Որքան է այն շրջանագծի շարավիղը որով շաժվում է մարմինը,եթե նրա շաժման արագությունը 4,8մ/վ է:

t=10վ

N=30

v=4,8մ/վ

_____________

R=?

R=v/2πn=vt/2πN=4,8×10/2×3,14×30մ=0,25մ

Պատ.՝ 0,25մ

  1. Ինչ–որհամազոր ուժի ազդեցությամբ 100կգզանգվածով մարմինը շարժվում է 0,3մ/վ2 արագացմամբ: Ինչ արագացմամբ կշարժվի 120կգ զանվածով մարմիննայդ նույն ուժի ազդեցությամբ:

m1=100կգ

a1=0,3մ/վ2

m2=120կգ

___________

a2=?

F=m1a1

F=m2a2

m1a1=m2a2

a2=m1a1/m2=100կգ0,3մ/վ2/120կգ=0,25մ/վ2

Պատ.՝ 0,25մ/վ2

  1. Ինչհաստատունուժի ազդեցությամբ դադարիվիճակում գտնվող 0,3կգ զանգվածով մարմինը 5վ–ումկանցնի 25մ ճանապարհ:

m=0,3կգ

a=5վ

__________

F=?

F=ma=0,3կգ5վ=1,5Ն

Պատ.՝ 1,5Ն

  1. Որքանժամանակում5000Ն համազոր ուժիազդեցությամբ շարժվող 1տ զանգվածով մարմնիարագությունը կաճի 500մ/վ–ից մինչև 2000մ/վ:

F=5000Ն=5000կգxմ/վ2

m=1տ=1000կգ

V1=500մ/վ

V2=2000մ/վ

_______________

t-?

t=V/a

t= V2-V1/a=V2-V1/F/m=2000մ/վ-500մ/վ/5000կգxմ/վ2/1000կգ=300վ

Պատ.՝ 300վ

  1. 50Նհաստատուն համազոր ուժի ազդեցությամբշարժվող 100կգ զանգվածով մարմնի արագությունը 8վ–ում աճեց մինչև 10մ/վ: Գտնել մարմնի արագությունը այդժամանակահատվածի սկզբում:

F=50Ն=50կգxմ/վ2

m=100կգ

t=8վ

Vվերջ=10մ/վ

________________

Vսկիզբ=?

a=Vվերջ-Vսկիզբ/t – Vվերջ-Vսկիզբ=at

Vվերջ-F/mxt=10մ/վ-50կգxմ/վ2/100կգx8վ=6մ/վ

Պատ.՝ 6մ/վ

  1. Դիտորդիցինչհեռավորության վրա է հարվածումկայծակը, եթե ամպերի որոտը կայծակը նկատելուց 4վհետո է հասնում դիտորդին: Ձայնի տարածմանարագությունը` 330մ/վ է:

t=4վ

V=330մ/վ

____________

S=?

S= Vt

S=330մ/վ4վ=1320մ

Պատ.՝ 1320մ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s