Տնային աշխատանք 25/11/18

Ընթերցի՛ր Մարկ Տվենի  «Պատմվածք լավ տղայի մասին»ստեղծագործությունը:
. Բնութագրի՛ր պատմվածքի հերոսին:

Պատմվածքի գլխավոր հերոսը Ջեկոբ Բլայվենսն էր :Նա շատ խելացի և կարգապահ էր,կարելի էր ասել ,որ նա չափից շատ կարգապահ էր :Նա սովորում էր իր բոլոր դասերը ,չէր ուշանում կիրակնօրյա դպրոցից ,կարդում էր շատ և շատ գրքեր ,և հույս ուներ ,որ մի օր էլ նրա մասին կգրվի գիրք կիրակնօրյա դպրոցում,որպես կարգապահ տղա :Բայց դրա հետ մեկ տեղ նրան տխրեց այն փաստը ,որ գրքերի մեջ բոլոր լավ տղաները վերջ ի վերջո մահանում են:Նա ամեն կերպ սկսեց կրկնրինակել գրքերի միջի տղաներին ,փորձեց կատարել նրանց պես հերոսություններ ,բայց իզուր :
.  Գրի՛ր հեղինակի ասելիքը, քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։

Կարծում եմ ,որ հեղինակը տվյալ ստեղծագործությամբ ցանկացավ մեզ հասկացնել ,որ այն ինչը գրված է գրքերում միշտ չէ ,որ իրական է ,միշտ չէ ,որ կարող ենք այն իրականցնել …
. պատրաստվի՛ր քննարկման: