Տնային առաջադրանք մայրենիից 3/12/18

Տնային աշխատանք 3.12.2018

Գրիգոր Զոհրապ․ նովելներ՝

. Վերանայի՛ր Գրիգոր Զոհրապի երկու նովելները, պատրաստվի՛ր քննարկման:
. Բլոգում վերլուծի՛ր առակներից մեկը՝ անդրադառնալով հետևյալին՝

• Ներկայացրու՛ գործողության տեղը, նկարագրությունը, գործողությունները:
• Հիմնավորի՛ր վերնագիրը, նրա թելադրանքր:
• Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:
• Ներկայացրու՛ արտաքին և ներքին աշխարհները:
• Ներկայացրու՛ հերոսին:

,,Ճտին պարտքը,, վերլուծություն

Գրիգոր Զոհրապի ,,Ճտին պարտքը,, ստեղծագործությունըպատմում է Հովսեփի մասին :Հովսեփը ուներ մի սև պայուսակ ,որը միշտ նրա հետ էր ,աշխատում էր խանութում որպես վաճառական ,ուներ երկու աղջիկ:Հովսեփը աղքատիկ էր ,բայց փորձում էր ամեն կերպ իր աղջիկների ցանկությունները կատարել :Եկան դժվար օրերը :Հովսեփը սննկացավ ,իսկ իր աղջիկներն էլ սոված սպասում են իրենց հորը :Հովսեփը վաճառում է իր տան ունեցվածքը և ուղևորվում դեպի Պոլիս :Պոլիսում թափառելիս հասավ մի կամրջի մոտ :Կզմուրջը անցնելը գումարով էր իսկ Հովսեփը հասկանում է ,որ գումար չունի :Հանկարծակի զգաց ,որ մի բան պակասում է ՝ իր պայուսակը ,որի երեսուն տարի իր հետ էր :Նա վերադարձավ նրա հետևից ,բայց Հովսեփին գտան խեղդված :Նա իր իսկ պայուսկի մեջ քարեր էր դրել և ինքնասպան եղել :

Կարծում եմ հետևյալ պատմվածքը պատմում է աղքատ կյանքի դժվարություննեի մասին ,որը ոչ բոլորն էին կարողանում հախթահարել :Այդ մարդկանցից էլ նաև Հովսեփն էր :Կարծում եմ նա մտծում էր ,որ չէր կարող իր տուն վերադառնալ առանց ինչոր բանի ,քանի որ աղջիկների առաջ ամոթի մեջ կնկներ ,չցանկանալով որ աղջիկները իմանան հոր սննկության մասին ,նա ինքնասպան եղավ …