Տնային առաջադրանք մայրենիից 04/12/18

Տնային աշխատանք 4.12.2018

. Սովորի՛ր հետևյալը.
. Կազմի՛ր նախադասություններ՝ օգտագործելով վերաբերականներ:

Կարծեմ, նա դեռ չի եկել դպրոց:

Ցավոք սրտի նա մահացավ :

Իմիջալյոց,ասեմ ,որ նա լավ է սովորում:

Ո՛չ,դու այս դպրոցում էլ երբեք չես սովորելու:

Ես անպայման պետք է նրա համար նվեր գնեմ :

Միթե՞ նա դուրս է գրվել հիվանդանոցից:

Երանի, իմ ծննդյան օրը շուտ գա :

Անշու՛շտ,մրցույթում նա պետք է հաղթի :

Իմիջայլոց, նա քեզ բարևեց,իսկ դու անգամ չնկատեցիր:

Դժվար ՝նա այսօր գա,նա միշտ հիվանդ է լինում:

ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆՆԵՐ
Կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի դատողական վերաբերմունքը եղելության նկատմամբ, օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ։ Որևէ իրողության նկատմամբ խոսողի դատողական վերաբերմունքն արտահայտող բառերը կոչվում են վերաբերականներ (եղանակավորող բառեր)։ Առանձնացվում են վերաբերականների հետևյալ խմբերը. հաստատական՝ այո՛, արդարև, անշուշտ, անկասկած, անպատճառ, անտարակույս, անպայման, իսկապես, իրոք, հիրավի և այլն.
ժխտական ՝ ո՛չ, չէ՛.
երկբայական՝ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, ասես, միգուցե, մի՞թե, արդյոք և այլն.
զգացական՝ բարեբախտաբար, դժբախտաբար, երանի, ցավոք և այլն.
սաստկական՝ անգամ, նույնիսկ, հենց, մանավանդ, նամանավանդ, մինչև անգամ, մինչև իսկ և այլն.
սահմանափակման՝ գեթ, լոկ, գոնե, թեկուզ, միայն, սոսկ, միայն թե և այլն ցուցական՝ ահա, ահավասիկ.
կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։ Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։

Վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից ստորակետով։
Օրինակ՝ Բժիշկը, անշուշտ, ոսկի ձեռքեր ուներ

Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերակնների վրա դրվում է հարցական նշան։
Օր.՝ Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ: (Ե. Չ.)

Երբ հարցումը կոնկրետանում է նախադասության որևէ անդամի վերաբերյալ, վերաբերակնները հարցական նշան չեն ստանում:

Վերաբերականներն ըստ կազմության լինում եմ պարզ,բարդ և ածանցավոր։

Պարզ վերբերականներ են՝ ահա, անգամ, գեթ, գոնե, գեթ, իբր, իսկ, թող, լոկ, հենց, հո, մանավանդ, ոչ և այլն։

Բարդ վերաբերականներն են՝ իբր թե, իբրև, իրավ որ, իրոք որ , թերևս, թեկուզ, կարծես, միգուցե, միթե , մինչև անգամ, մինչև իսկ, նույնիսկ և այլն։

Ածանցավոր և բարդածանցավոր վերաբերականներն են՝ անկասկած, անպատճառ, անտարակույս, բարեբախտաբար, դժբախտաբար, տարաբախտաբար, իսկապես, միայն և այլն։

Բարդ վերաբերականներյ գրվում են կա՛մ միացած, կա՛մ անջատ բաղադրիչներով։

1.Միացած բաղադրիչներով գրվում են՝ ահավասիկ, թեկուզ, թերևս, իբրև, իհարկե, միգուցե, միթե, նամանավանդ, նույնիսկ և այլն։

2.Անջատ կամ հարադրությամբ գրվում են թե, որ շաղկապներով, ինչպես նաև իսկ, անգամ և մի քանի այլ բաղադրիչներով հարադրված հետևյալ վերաբերականները՝ ասես թե, դժվար թե, իբր թե, իբրև թե, կարծես թե, հազիվ թե, չլինի թե, իսկապես որ, իրավ որ, իրոք որ, իսկ և իսկ, ըստ երևույթին, մինչև անգամ, մինչև իսկ և այլն։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s