Էներգիա

1.Որ մեծություննէ կոչվում էներգիա:

Այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը, կոչվում էներգիա (E):

2.Օրինակներով ցույց տալ էներգիայի և աշխատանքի կապը:

Օրինակ՝ գնդին հաղորդում ենք դեպի չորսուն ուղղված v արագություն (տե՛ս նկար): Հարվածելով չորսուին՝ գունդը տեղափոխում է այն և կատարում որոշակի աշխատանք:

3.Ինչ միավորներով է չափվում էներգիան միավորների ՄՀ-ում:

Էներգիան չափվում է նույն միաորով, ինչ աշխատանքը: Միավորը ՄՀ-ում մեկ ջոուլ(1Ջ):

4.Մեխանիկական էներգիայի տեսակները:

Մեխանիկայում ուսումնասիրող էներգիան կոչվում է մեխանիկակակն էներգիա ունի երկու տեսակ՛ կինետիկ էներգիա և պոտենցիալ էներգիա:

5.Որ էներգիան են անվանում կինետիկ:

Մարմնի շարժումով պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա:

6.Ինչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան ,որ բանաձևով է որոշվում այն:

Eկ=mv2:2:

7.Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո:

Երբ մարմինը գտնվում է դադարի վիճակում, նրա կինետիկ էներգիան 0 է:

8.Որ էներգիան են անվանում պոտենցիալ:

Մարմինների փոխազդեցությամբ պայմանաորված էներգիան կոչվում է պոտենցյալ էներգիա:

9.Բերել պետենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ:

Ճկված քանոնը, ամբարտակի ետևում ամբարված ջուրը և գլանի մեջ սեղմված օդը օշտված են պոտենցիալ Էներգիայով:

10.Ինչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան

Պոտենցյալ էներգիան, որոշվում է Eպ= mgh:

11.Որ մեծություն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

Մարմինը միաժամանակ կարող է ունենալ և՛ կինետիկ, և՛ պոտենցիալ էներգիա։

Օրինակ

Օրինակ՝h բարձրության վրա v արագությամբ շարժվող mզանգվածով մարմինն ունի շարժումով պայմանավորված Eկ=mv22 և Երկրի հետ փոխազդեցությամբ պայմանավորված Eպ. =mgh պոտենցիալ էներգիաներ:
Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է լրիվ մեխանիկական էներգիա.
E=Eկ+Eպ

h բարձրության վրա v արագությամբ շարժվող մարմնի լրիվ մեխանիկական էներգիան.
Eլր=mv22+mgh

12.Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը

Դիմադրության և շփման ուժերի բացակայության պայմաններում մարմնի լրիվ մեխանիկական էներգիան պահպանվում է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s