Տնային աշխատանք 10.12.2018
. Ովքեր չէին կարդացել Գ. Զոհրապի«Այրին» նովելն ու Օ ՛Հենրիի«Մոգերի ընծաները» պատմվածքը, անպայման կարդան:
. Կարդա՛, սովորի՛ր կապ խոսքի մասին վերաբերող նյութը, կատարի՛ր առաջադրանքը:
ԿԱՊ
Կապ կոչվում են այն բառերը, որոնք մի բառ կապում են մեկ այլ բառի և այդ կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։ Օրինակ՝ խոսել դասիցկապակցության մեջ խոսել և դասից բառերը կապվել են իրար անմիջականորեն՝ հոլովաձևով, սակայն խոսել դասի մասին կապակցության մեջ մասին բառը դասի բառը կապել է խոսել բառին, և դասի մասին կապակցությունը արտահայտել է բերել մեկ իմաստ՝ դասից։ Մասին-ը կապ է և կապակցել է խոսել և դասի բառաձևերը։ Կապերը մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝ դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։ Կապվող բառից առաջ դրվող կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, մինչև, հանուն, նախքան, չնայած, ըստ, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝ առանց գրքի, դեպի տուն, մինչև այգի։ Կապակցվող բառերից հետո դրվող կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար, հանդերձ, հանդեպ, մասին, միջև, մեջ, վրա, տակ, դիմաց։ և այլն, օրինակ՝ տոնի առթիվ, դրանից զատ, գործի համար։ Այն կապերը, որոնք կարող են դրվել կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝ բացի (բացի նրանից կամ նրանից բացի), անկախ, շնորհիվ (սխալ է ի շնորհիվ կապակցությունը) և այլն։ Որպես կապ հանդես եկող բառերը բաժանվում են 3 խմբի՝ իսկական, անիսկական և կապական բառեր։ Իսկական են միշտ որպես կապ հանդես եկող և չհոլովվող բառերը, օրինակ՝ մասին, բացի, դեպի։ Անիսկական են որպես կապ գործածվող, սակայն հոլովվող բառերը, օրինակ՝ վրա, մոտ, առջև, տակ, մեջ և այլն։ Կապական բառեր են համարվում այլ խոսքի մասերին պատկանող բառերը, որոնք կարող են գործածվել նաև կապական արժեքով, օրինակ՝ Նա աջ ձեռքով (գոյական) բռնել էր գրիչը։ Նա իր բոլոր նպատակներն իրագործում էր նրա ձեռքով (կապական բառ)։ Պատկերը գծով (գոյական)բաժանված է երկու մասի։ Այդ մասնագիտության գծով (կապական բառ) փորձառու մարդիկ են հարկավոր։
Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր կապը։
- երբ, բացի, որովհետև, այնտեղ
- մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
- վրա, որևէ, և, մյուս
- ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
- հանուն, անուն, այնքան, սույն։