Տնային առաջադրանք մայրենիից 11/12/18

Տնային աշխատանք 11.12.2018

. Ընթերցիր-վերհիշիր Վիլյամ Սարոյանի «Բան ունեմ ասելու» ռադիոպիեսը։ Պատրաստվիր քննարկման:

Կապերի կետադրությունը

  1. բացի, առանց, զատ կապերով կազմված կապական կապակցությունների կետադրությունը ազատ է: Եթե կապակցությունները կազմված են մեկ անդամից, կարելի է չկետադրել.
    Օրինակ՝ Առանց քեզ որոշեցինք քո հետագա անելիքը:
    Բոլորն ընդունեցին իրենց մեղքը բացի Կարենից:
    Երբ կապակցությունը ծավալուն է, նախադասության մյուս անդամներից նախընտրելի է ստորակետով կամ բութով անջատել.
    Օրինակ՝ Բացի մեր դպրոցից, (`) մյուս դպրոցները քիչ աշակերտներով էին ներակայցել:

2. Ըստ, ի, ի հեճուկս, համաձայն, հակառակ, հանդերձ, նայած, չնայած, փոխանակ և նման մի շարք այլ կապերով կապակցություններ կետադրվում են առաջադաս և վերջադաս դիրքում՝ բութով, իսկ միջադաս դիրքում՝ երկու կողմից ստորակետով:

3. Որպես, իբրև կապերով ձևավորված կապակցությունները կետադրվում են առաջադաս և վերջադաս դիրքերում բութով, իսկ միջադաս դիրքում՝ բութ-ստորակետով.
Օրինակ՝ Իբրև ճանաչցված վիրաբույժ՝ Սուրենի քեռին մրցակից չունի:
Արմինեն՝ որպես ձեռագործի հմուտ գիտակ, մասնակցեց այդ ցուցահանդեսին:
Հերթով ներս էին մտել նրա բոլոր զինակիցները՝ որպես անդավաճան եղբայրներ:

. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը, ընդգծի՛ր կապերը:
Դպրոցը գյուղի ծայրին էր՝ բլրակի վրա: Հին գերեզմանատունը դպրոցի բակն էր: Մի ընդարձակ սենյակ էր, փայտե հասարակ նստարանների երկու շարք, դիմացի պատին՝ գրատախտակը: Պատուհանի ապակու տեղ խմորով փագցրել էին յուղած թուղթ: Միակ ժամացույցն ինձ մոտ էր: Մի օր՝ դեպի բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ընկա սառույցի վրա, գրպանիս մեջ ժամացույցս փշրվեց, և մինչև տարվա վերջը մնացի առանց ժամացույցի: Արև օրերին ստվերով էինք ժամ որոշում, թ?պած ժամանակ՝ երբ հոգնեինք:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s