Ճամփհորդություն դեպի եկեղեցի և Մուսալեռ

Այսօր ՝դեկտեմբերի 14-ին 8.5 դասարանի սովորողների հետ միասին ունեցանք ճամփհորդություն դեպի Մուսալեռ: Ունեցանք նաև հեգևոր զրույց Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգորի հետ: Ճամփորդությունը բաժանվեց երեք մասերի ՝ այցելություն դեպի եկեղեցի ,այցելություն դեպի Մուսալեռ և մեր՝ սովորողներիս խոսակցությունները,խաղերը և այլն :Սկսենք եկեղեցուց .

Երբ եկանք եկեղեցի առաջինը ինչ աչկիս ընկավ դա եկեղեցու փոքր չափսերն էին :Համեմատած մնացած եկեղեցիների հետ նա փոքր է , բայց իր կարևորությունը և նշանակությունը չափսի պատճառով չի կորցրել և չի էլ կորցնի: Եկեղեցին շատ գեղեցիկ էր և հյուրընկալ :Քահանայի հետ խոսակցություն ունենալիս քննարկեցինք բամբասանքը, երդումը, և այլ թեմաներ: Խոսեցինք նոր և հին կտակարանների մասին ,ինչով են իրարից տարբերվում ,խոսեցինք եկեղեցու առկա լինելու իմաստի մասին :Տալով բազմաթիվ դժվար և հետաքրքիր հարցեր ստացանք մեր հարցերի յուրօրինակ պատասխանները :Վերջում այն երեխաները ովքեր որ մկրտված էին համբուրեցին խաչը և խաչակնքվեցին ,իսկ մյուսներին քահանան օրհնեց խաչով :

Դեպի Մուսալեռ և դեպի Արգավանդ ճանապարհներին բոլորս խաղում էինք ,զրուցում և դէ իհարկ է կապիկություններ էինք անում :Չնայած նրան ,որ շուտով փոխվելու ենք իններորդ դասարան ,մենք մինչ դեռ մեր հոգիներում փոքրիկներ ենք մնացել :Սկսեցինք իրար նկարել ,կապիկություններ անել ,խաղալ,քննարկել քահանայի պատասխանները ,Մուսալեռի գեղեցկությունը :Ճանապարհին ունեցանք շատ ուրախ տրամադրություն ,որը երկար ժամանակ պահպանվեց :

Մուսալեռում գեղեցկության չափ և սահման չկար :Բարձրացանք տասնյակ աստիճանների վրայով և հոգնեցինք ,բայց Մուսալեռի գեղեցկությունը այդ տանջաքներից ավելիին էր արժանի :Այդ թեթև մառախուղը,մերկացած ծառերը և ցուրտ քամին ստեղծեցին մի հրաշալի ձմեռային մթնոլորտ ,միայն թե ձյունն էր պակասում :Մուսալեռում նկարեցինք բազում-բազում նկարներ որոնք շատ ծորն են տպավորվել մեր մեջ :

Ընդհանուր ճամփհորդությունը ստացվեց հրաշալի :Շատ հավես և հետաքրքիր անցավ …

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s